Թրամփը դեռ հազիվ դիմավորած, սկսեց ծաղրել Զելենսկուն (Տեսանյութ)
ՄիջազգայինԹրամփը դեռ հազիվ դիմավորած, սկսեց ծաղրել Զելենսկուն:
Չնայած, Զելենսկին ինքը դրա առիթը տվեց, երբ իջնելով մեքենայից, մի պահ ձեռքերը կողերին սեղմած, կանգնեց »զգաստ» դիրքով:
Թրամփն էլ բարձրաձաին ասաց` «Նա այնքան լավ է հագնված այսօր»:
Սա շարունակվեց նաեւ պաշտոնական հանդիպման ժամանակ, երբ Թրամփը հարցրեց.
- Իսկ Դուք կոստյում ունե՞ք:
- Այո, ես ունեմ,- արձագանքեց Զելենսկին:
- Որոշ ամերիկացիներ դժգոհ են, որ դուք չեք հարգում ֆորմալ ոճը, թեման ամփոփեց ԱՄՆ նախագահը։
Խոսքը Զելենսկու սովորական դարձած հագուստի մասին է, որով նա փորձում է զինվորական կերպարի մեջ մտնել: Բայց այդ կերպարը, եթե Բայդենի օրոք Սպիտակ տանն ընդուինելի էր, Թրամփը միայն ծիծաղեց դրա վրա` դրանով ցույց տալով նաեւ, թե իրականում ինչ արժեք է տալիս Զելենսկուն:
https://iravunk.com/sim/?p=306634&l=am/