Կրեմլը պատասխանել է Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի մասին Շվեդիայի հայտարարություններին

Միջազգային

Ռուսաստանը ուշադիր հետևում է Շվեդիայի ռազմական գործունեությանը ՆԱՏՕ-ի շրջանակներում և համապատասխան միջոցներ է ձեռնարկում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով շվեդական ռազմական հետախուզության ղեկավար Թոմաս Նիլսոնի հայտարարությունը՝ Ռուսաստանի դեմ հնարավոր հակամարտության համար երկրի զինված ուժերը նախապատրաստելու անհրաժեշտության մասին, փոխանցում է РБК-ի թղթակիցը։։

 

«Ընդհանուր առմամբ, խոսքը դաշինքին լիարժեք մասնակցության մասին է։ Իհարկե, մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են բոլոր գործընթացներին և համապատասխան միջոցներ են ձեռնարկում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Կրեմլը տեսնում է Շվեդիայի և Ստոկհոլմի ռազմական ներկայության աճ ՆԱՏՕ-ին անդամակցելու ֆոնին, և արդյոք դա անհանգստության տեղիք է տալիս։

 

Շվեդական հետախուզության ղեկավար Թոմաս Նիլսոնը Politico-ին ասել էր, որ Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ թուլացնել իր զգոնությունը Ռուսաստանի նկատմամբ՝ ի տարբերություն ԱՄՆ-ի։

«Հենց Ուկրաինայում պատերազմը դադարի մենք վստահ ենք, որ ռուսները կվերադառնան մեր տարածաշրջան»,- պնդել է Նիլսոնը։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պարբերաբար վստահության երաշխիք է տալիս» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, սակայն եվրոպացիները, հատկապես Ռուսաստանի հարևանները, «ուղղակի չեն կարող թույլ տալ իրենց զգոնության թուլացում»։

 

https://iravunk.com/sim/?p=306618&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան