Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներ է արձակել դեպի Դեղին ծով
Միջազգային
Հյուսիսային Կորեան մի քանի ռազմավարական թևավոր հրթիռ է արձակել, հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։ Արձակումները տեղի են ունեցել Դեղին ծովում՝ ԿԺԴՀ-ի միջուկային զսպման ուժերի փորձարկման շրջանակներում։
Մեկնարկը դիտարկել է հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ընը, և նա գոհ է մնացել վարժանքների արդյունքներից։ «Միջուկային զսպման բաղադրիչների հուսալիության և գործունակության փորձարկումը շարունակելը և դրա հզորությունը ցուցադրելը ինքնին պատերազմը զսպելու պատասխանատու վարժություն է», - մեկնաբանել է նա։
ԿԺԴՀ-ն արձակել է իր առաջին հրթիռը 2025 թվականին հունվարի 6-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի՝ Սեուլ կատարած այցի ժամանակ։ Հրթիռը թռել է մոտ 1100 կմ և ընկել Ճապոնական ծովը։ Հունվարի 14-ին Հյուսիսային Կորեան «անհայտ արկ» է արձակե նույն ծովի ուղղությամբ։ Հունվարի 27-ին Փհենյանը փորձարկել է սուզանավից արձակված թևավոր հրթիռ։
https://iravunk.com/sim/?p=306605&l=am/