Ռուսաստանը Sputnik գործակալության փակման հարցով Ադրբեջանի հետ կապի մեջ է. Զախարովա
Միջազգային
Ռուսաստանը կապի մեջ է Ադրբեջանի հետ՝ այդ երկրում «Россия Сегодня» միջազգային մեդիա խմբի Sputnik գործակալության ներկայացուցչությունը փակելու հարցով և Բաքվից կառուցողական պատասխան է ակնկալում, ըստ РИА Новости-ի՝ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այդ հարցում մենք կապի մեջ ենք ադրբեջանական կողմի հետ։ Այս կարևոր հարցում դիրքորոշումը փոխանցել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին։ Կարծում եմ՝ դա պակաս կարևոր չէ Բաքվի համար։ Մենք կառուցողական պատասխան ենք ակնկալում»,- ընդգծել է Զախարովան։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել էր երկրում BBC-ի և «Россия сегодня»-ի (Sputnik Ադրբեջան) ներկայացուցչությունների լուծարման մասին: Միաժամանակ Sputnik-ի մեջ մտնող «Россия Сегодня» միջազգային մեդիա խմբի մամուլի ծառայությունից РИА Новости-ին հայտնել են, որ իրենք պաշտոնական ծանուցումներ չեն ստացել։