Հուսով ենք՝ Բաքուն կառաջնորդվի ռուս-ադրբեջանական հարաբերությունների դաշնակցային բնույթով․ Զախարովա
Միջազգային
Մենք կոնտակտի մեջ ենք ադրբեջանական կողմի հետ և ադրբեջանցի գործընկերներին տեղեկացրել ենք մեզ համար կարևոր այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշման մասին։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Բաքվում «Ռուսական տան» և Sputnik Ադրբեջանի փակմանը։
«Հուսով ենք, որ համատեղ ջանքերով՝ մենք կհասնենք փոխընդունելի որոշման։ Ելնում ենք նրանից, որ մեր գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների դաշնակցային բնույթով և հետ կմնան երկկողմ հարաբերություններին վնաս հասցնելուց»,- ասել է Զախարովան։
https://iravunk.com/sim/?p=306546&l=am/