Ուկրաինայում սով է․ ՄԱԿ
Միջազգային
Ուկրաինայում մոտ հինգ միլիոն մարդ սովամահ է լինում։ Այս մասին իր կայքում հայտնել է ՄԱԿ-ին առընթեր Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ):
Կազմակերպությունը հայտնել է, որ Ուկրաինայում յուրաքանչյուր հինգերորդ ընտանիքը սննդի պակաս է զգում, իսկ արևելյան և հարավային որոշ շրջաններում՝ մինչև յուրաքանչյուր երկրորդը:
Ծանր է վիճակը Խերսոնի շրջանի Կիևի կողմից վերահսկվող հատվածում, որտեղ բնակչության կեսից ավելին սավամահ է լինում։
Բացի այդ, խանութներում արձանագրվել է գների աճ՝ դրանցից մի քանիսում սննդամթերքի ինքնարժեքն աճել է 25 տոկոսով, իսկ հիմնական բանջարեղենի գինը՝ ավելի քան երկու անգամ։
https://iravunk.com/sim/?p=306540&l=am/