Աբխազիայի նախագահի թուրքամետ թեկնածու Ադգուր Արձինբայի թիմակիցները շարունակում են ակտիվ հակահայկական հայտարարությունները (Տեսանյութ)
Միջազգային
Աբխազիայի նախագահական ընտրություններում թուրքամետ թեկնածու Ադգուր Արձինբայի թիմակիցները շարունակում են ակտիվ հակահայկական հայտարարությունները: Ըստ տեղի աղբյուրի.
«Մակաբույծն այժմ իրեն դիրքավորում է որպես Աբխազիայի հայերի համար բարեկամական թեկնածու։ Այդ նպատակով նա նրանց հետ հատուկ հանդիպում է անցկացնում Սուխումում։ Նա ամենուր իր հետ տանում է իր գրպանի հային՝ Էրիկ Ռշտունուն։
Բայց ինչո՞ւ նա ոչ մի անգամ չդատապարտեց իր մերձավոր համախոհ Կան Կվարչիայի (տեսանյութում) խոսքերը, ով վրդովմունք էր հայտնում հանրապետությունում հայերի «չափազանց մեծ» թվի համար։ Հստակ ակնարկ, որ այն կարելի է կրճատել։
Սրանից հետո ընդդիմությունն ինչպե՞ս է ակնկալում, որ հայերը կողմ կքվեարկեն։ Հիմարներ չկան»։
https://iravunk.com/sim/?p=306486&l=am/