Զելենսկին կգնա՞ Վաշինգտոն. Թրամփին երեւի ավելի ձեռնտու լինի, որ չգնա
ՄիջազգայինԵվ այսպես, Թրամփը հերթական անգամ հայտարարեց, որ Զելենսկին Վաշինգտոն կժամանի ուրբաթ օրը՝ փետրվարի 28-ին՝ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար։
«Մենք լավ առաջընթաց ունենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ: Նախագահ Զելենսկին պատրաստվում է գալ ուրբաթ օրը, և դա հաստատված է»,- ասել է ԱՄՆ նախագահը կառավարության նիստում, որը սկսվել է աղոթքով։
«Սա շատ մեծ պայմանագիր կլինի հազվագյուտ հողային մետաղների և այլ բաների վերաբերյալ։ Ամեն ինչ արդեն համաձայնեցված է (ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև): Մենք ուրախ ենք սրանով»:
Չնայած դրան, այսօր ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ գործարքի վերջնական տեքստը դեռ համաձայնեցված չէ և կասկածում է Զելենսկու ԱՄՆ այցի նպատակահարմարությանը։
Միաժամանակ Զելենսկին ասել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ին պարտք չէ: «Ինձ համար գլխավորն այն է, որ մենք պարտապան չենք, պայմանագիրը չի ներառում ոչ 500 միլիարդ պարտք, ոչ 350, ոչ 100, սա անարդար կլինի մեր նկատմամբ, նախկինում նման պայմանագրեր չեն եղել, ուստի խոսելու բան չկա»:
Այսպիսով, շարունակում է հարցականի տակ մնալ, թե Զելենսկին կգնա՞ Վաշինգտոն` պայմանագիր ստորագրելու:
Եթե ոչ, թերեւս կաշխատի այլ սցենար: Պատահական չէ, որ հենց այս պահին Պուտինը հայտարարեց, որ կարող է ամերիկյան ներդրողների հետ մշակել ռուսական հազվագյուտ մետաղների պաշարները: Այսինքն, այդ ռազմավարական հանքատեսակների հարցը Թրամփը, այսպես թե այնպես, ԱՄՆ-ի համար կլուծի:
Բայց ահա, եթե Զելենսկին չստորագրի, մնա առանց ԱՄՆ-ի օգնության, ապա ուկրաինական հիմնական հանքավայրերի գոտիները շատ արագ կարող են հայտնվել ռուսական վերահսկլողության տակ: Մի շարք փորջագետների գնահատմամբ, ուկրաինական առանցքային կենտրոններ` Օդեսա, Դնեպրոպետրովս, Խարկով ուղղությունները վերահսկողության տակ առնելու համար նման իրավիճակում ռուսներից ընդամենը ամիսներ կպահանջի: Իսկ այն, որ ռուսական հանքավայրերը մշակելու Պուտինի առաջարկը չի վերաբերում նաեւ այն հանքավայրերին, որոնք այսօր ուկրաինական վերահսկողության տակ են, ահսպես ասած, ոչ մի տեղ գրված չէ:
https://iravunk.com/sim/?p=306476&l=am/