Հնդկաստանի վարչապետ Մոդիի՝ մայիսի 9-ի շքերթին այցի մասին
Միջազգային
Նյու Դելիում ռազմական աղբյուրը հայտնել է, որ վարչապետ Նարենդրա Մոդին ծրագրում է մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Շատ հավանական է, որ դա տեղի կունենա։
Մշակվում է նաև Հնդկաստանի զինված ուժերի հանդիսավոր ստորաբաժանման` Կարմիր հրապարակում անցկացվող շքերթին մասնակցելու հարցը: Զորախումբը պետք է ժամանի շքերթից առնվազն մեկ ամիս առաջ՝ փորձերի։
Այս պահին շքերթին մասնակցության մասին հայտնել են.
✔️Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփին
✔️ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն
✔️ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը
✔️ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան
✔️ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
✔️Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը:
Խոսակցություններ կան նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի հնարավորության մասին: Թրամփը չի հաստատել, բայց նաեւ չի հերքել դրա հնարավորությունը:
https://iravunk.com/sim/?p=306400&l=am/