Թրամփը հավակնում է դառնալ կազակական եսաուլ` անվանական թրով
Միջազգային
Սանկտ Պետերբուրգի կազակները ցանկանում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերադարձնել եսաուլի կոչումը։ Այս մասին խոսել է քաղաքային կազակական հաանրության ատաման Անդրեյ Պոլյակովը։
«Իրբիս»-ի անդամները Թրամփին շնորհել են պատվավոր կազակի կարգավիճակ և եսաուլի կոչում 2016 թվականին։ Այն ժամանակ Պոլյակովին դուր էին գալիս ԱՄՆ նորընտիր նախագահի հայտարարությունները «ՆԱՏՕ-ին կերակրելու չցանկանալու» և Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին։ Այնուամենայնիվ, 2018 թվականին Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության վատթարացման ֆոնին, ըստ ատամանի, կազակները հասկացան, որ սխալվել են և որոշեցին իջեցնել ամերիկացի առաջնորդին և «խայտառակ կերպով նրան հեռացնել կազակությունից»:
Ինչպես նշել է Պոլյակովը, Թրամփին «Իրբիս»-ում վերականգնելու որոշումը կկայացվի մայիսի 10-ին։ Ատամանն ընդգծել է, որ դրական է վերաբերվում այս ընթացակարգին, քանի որ ԱՄՆ նախագահը հերթական անգամ որոշել է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Իր էթնիկ ծագմամբ, կարծում եմ, որ նա բավականին լավ կհամապատասխանի: Հիմա գլխավորը գործերն են, ոչ թե արտաքին հատկանիշները։ Բայց եթե հնարավորություն ընձեռվի, մենք նրան անպայման կտրամադրենք անհատական, ձեռքով դարբնոում կոփցվծ սուր, մենք ունենք լավ դարբիններ»:
https://iravunk.com/sim/?p=306364&l=am/