«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս22)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=amhttps://iravunk.com/?p=304657&l=amhttps://iravunk.com/?p=304776&l=amhttps://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=amhttps://iravunk.com/?p=304956&l=amhttps://iravunk.com/?p=305032&l=amhttps://iravunk.com/?p=305144&l=amhttps://iravunk.com/?p=305257&l=amhttps://iravunk.com/?p=305355&l=amhttps://iravunk.com/?p=305432&l=amhttps://iravunk.com/?p=305500&l=amhttps://iravunk.com/?p=305546&l=amhttps://iravunk.com/?p=305636&l=amhttps://iravunk.com/?p=305728&l=amhttps://iravunk.com/?p=305812&l=amhttps://iravunk.com/?p=305928&l=am» https://iravunk.com/?p=306020&l=am, https://iravunk.com/?p=306072&l=am, https://iravunk.com/?p=306169&l=am» https://iravunk.com/?p=306243&l=am)


Ուրեմն, փորձենք հասկանալ, թե մոտավորապես ինչ պայմանավորվածություններ կարող էին եղած լինել Քի Ուեսթում, այսինքն, խոշոր հաշվով, ի՞նչ գաղափարներ էին դրված «Փարիզյան սկզբունքների» հիմքում: Գաղափարներ, որոնք, մի կողմից, ինչպես այն ժամանակներում սպասվում էր, պետք է, որ լուրջ հակազդեցության հանդիպեին ինչպես Հայաստանում, այնպես էլ` Ադրբեջանում: Մյուս կողմից էլ` Վարդան Օսկանյանը քանիցս հայտարարեց, թե. «Հայաստանը չի ընդունի առաջարկներ, որոնք կհակասեն «Փարիզյան սկզբունքներին»»: Ուրեմն, ի՞նչ էին ենթադրում այդ սկզբունքները:

ԻՆՉ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԸ

Թոմաս դե Վաալն իր «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եւ պատերազմի միջեւ» հայտնի գրքում ներկայացնում է նման իրավիճակ. «Քի Ուեսթում բանակցային ճեղքումը գրեթե տեղի ունեցավ, ինչպես որ դա հարկ էր սպասել, երբ Ալիեւն առաջարկեց կարեւորագույն զիջումներ ամենազգայուն` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում: «Նա, ըստ էության, առաջարկեց, որ Ղարաբաղը դառնա Հայաստանի մասը»,- ասաց բանակցությունների մասնակիցներից մեկը: Շատ ադրբեջանցիների համար սրբազան համարվող ամեն ինչից նման ցնցող կերպով հրաժարվելուն պետք է հետեւեր հայերի պատասխան զիջումները` ներառյալ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցքի վերահսկողությունը միջազգային խաղաղարարների կողմից եւ փախստականների Շուշի վերադառնալու իրավունքը»: 
Թե ինչու Ալիեւը գնաց նման քայլի, դրան դեռ կհասնենք: Մինչ այդ նկատենք, որ այս տարբերակը արդեն, կարծես թե, Մեղրին Լաչինի հետ մեխանիկորեն փոխանակելու մեխանիզմը չէր ենթադրում, ինչը որ դրված էր տխրահռչակ «Մեղրիի տարբերակի», ավելի կոնկրետ` 1999-2000թթ. բանակցային այն գործընթացների հիմքում, որոնց զուգահեռ` ունեցանք նաեւ «Հոկտեմբերի 27»: Մոտավորապես դա էլ կարելի է ենթադրել Քի Ուեսթից հետո Օսկանյանի հնչեցրած այն հարցադրումից, թե. «Ո՞վ կվերահսկի Նախիջեւան-Ադրբեջան միջանցքը...»:

Վերջապես` հենց նույնն էր պնդում ադրբեջանական ընդդիմադիր հատվածը` իր առաջնորդներից մեկի` Էթիբար Մամեդովի շուրթերով. «Բանակցություններն ընթանում էին սոսկ Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ միջանցքի բացման շուրջ` միջազգային ուժերի վերահսկողության տակ»: Այսպիսով` կրկին նմանվում է այն տարբերակին, որի մասին արդեն խոսելու առիթ ունեցել ենք: Այն է` Ղարաբաղի եւ Լաչինի որոշակի կարգավիճակի դիմաց` Հայաստանը վերադարձնում է մյուս ազատագրված շրջանները եւ, գումարած դրան, Ադրբեջանը ստանում է Մեղրիով Նախիջեւանին կապվելու իրավունք` եվրոպական խաղաղարար ուժերի անմիջական վերահսկողությամբ եւ երաշխիքով:

ՔԻ ՈՒԵՍԹՈՒՄ «ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՄԵԴԵՌՆԻԶԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԷՐ
Իհարկե, սա առաջին հայացքից կարող է եւ Հայաստանի համար շահավետ թվալ: Մի կողմից սա կարող էր համարվել Ղարաբաղի անկախության հարցի լուծում` Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքով հանդերձ: Մյուս կողմից էլ, թեեւ վերադարձվում են ազատագրված շրջանները, բայց դա էլ փոխզիջում ասվածն է: Եվ, վերջապես, եթե չկա հակամարտություն, ուրեմն, պետք է բացվեն նաեւ ճանապարհները. մասնավորապես Թուրքիան եւ Ադրբեջանը բացում են Հայաստանի արտաքին ելքի ուղիները, բնականաբար, Հայաստանն էլ պետք է չէ՞ թույլ տա նույն Ադրբեջանին կապվել Նախիջեւանի հետ...
Միգուցե, այս տարբերակը կարող էր եւ Հայաստանի շահերի տեսանկյունից ընդունելի լինել, սակայն, մեկ հարց, այնուամենայնիվ, բաց է մնում. եթե խոսքը վերջնական հաշտության համաձայնագրի մասին է, ապա այն ստորագրելուց հետո էլ ո՞ւմ է պետք Օսկանյանի ակնարկած խաղաղարարների ներկայությունը Մեղրիում: Ադրբեջանը վախենում էր, որ դեպի Նախիջեւան տեղափոխվող իր բեռների վրա Հայաստանը կհարձակվի՞: Բայց, չէ՞ որ Հայաստանն էլ պետք է Ադրբեջանի երկաթուղով իր բեռները տեղափոխեր, ասենք, Ռուսաստան: Իսկ դա արդեն իսկ բավարար երաշխիք էր, որ երկու երկրները միմյանց բեռնափոխադրումներին չէին խոչնդոտի: Ուրեմն էլ ո՞ւմ էր պետք խաղաղարարների ներկայությունը...
Միայն այդ խաղաղարարների փաստը արդեն գործնականում բոլորովին այլ երանգ էր տալիս այդ հնարավոր պայմանավորվածություններին: Եթե Մեղրիում կենտրոնացվեին, ասենք, եվրոպական խաղաղարարներ, ապա անկախ այն բանից, թե պաշտոնապես դա կմնար Հայաստանի պատկանելիության տակ, մեկ է, էությունը դրանից չէր փոխվում. Մեղրին վերածվում էր Ադրբեջան-Նախիջեւան, այսինքն` նաեւ դեպի Թուրքիա տանող միջանցքի: Ճիշտ է, եթե պաշտոնապես այդ տարածքը մնում էր Հայաստանի պատկանելիության ներքո, ապա, դա պետք է, որ ենթադրեր, որ միջանցքի ֆունկցիան տարածվելու էր ոչ միայն Ադրբեջան-Նախիջեւան, այլ նաեւ` Հայաստան-Իրան կապն ապահովելու վրա: Արդյունքում` Մեղրին, թերեւս, ստանում էր ընդհանուր միջանցքի կարգավիճակ:

Սակայն, խոշոր հաշվով, դա արդեն էական չէր. այս ողջ մեխանիզմի մեխն այն էր, թե ռուսական զինուժը կամ քաղաքակիրթ տերմինով ասած` խաղաղարարները որեւէ դերակատարություն ունենալո՞ւ էին տարածաշրջանում: Կարծես թե, ոչ, քանի որ Ադրբեջանը բազմաթիվ դրվագներով քանիցս միանշանակ դեմ է արտահայտվել ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի զորքերին խաղաղարարների մանդատ տալուն: Այդ թվում` իր համար այնպիսի ծանրագույն պահի, ինչպիսին ձեւավորվել էր Բիշքեկի համաձայնագրի ստորագրման նախօրեին, երբ Ադրբեջանը կարող էր շատ բան կորցնել, սակայն այդպես էլ չհամաձայնվեց զինադադարի հաստատումից հետո շփման գծում ռուսական խաղաղարարներին ներգրավելուն: Իսկ, եթե Մեղրիում վերահսկողությունն իրականացնելու էին միայն եվրոպական կամ ՆԱՏՕ-ական խաղաղարարները, ապա ձեւավորվող այդ ամբողջ մեխանիզմը, գործնականում, նույն «Մեղրիի տարբերակն» էր` իհարկե, մի քիչ ավելի «մոդեռնիզացված», ավելի թաքնված տարբերակով, սակայն այդ միջանցքը կատարելու էր այն նույն` արեւելք-արեւմուտք կոմունիկացիոն ֆունկցիան, ինչը կլիներ, եթե տվյալ հատվածը փոխանցվեր ադրբեջանական ենթակայության տակ` «Մեղրիի տարբերակի» համաձայն: 

(Շարունակելի)

https://iravunk.com/sim/?p=306343&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան