Շանհայում հոսպիտալացվել է BRICS բանկի ղեկավարը
Միջազգային
BRICS երկրների կողմից ստեղծված Նոր Զարգացման Բանկի (NDB) ղեկավար, Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը հիվանդության պատճառով հոսպիտալացվել է Շանհայում, գրում է Euromedia24-ը։
Այս մասին հայտնել է բրազիլացի պատգամավոր Խոսե Գիմարեսը։ «Առողջացում եմ մաղթում մեր նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆին, ով հոսպիտալացվել է Շանհայում հիվանդության բուժման համար, որը բժիշկները լուրջ չեն համարում»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Ինչպես գրում է Folha de S. Paulo թերթը, Ռուսեֆը հիվանդանոց է տեղափոխվել փսխման, գլխապտույտի և արյան բարձր ճնշման գանգատներով։