Ինչու է Վուչիչը ներողություն խնդրել
Միջազգային
Սերբիայի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «սխալմամբ» քվեարկել է Ուկրաինայի վերաբերյալ եվրոպական բանաձեւի օգտին, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը TV Happy-ի եթերում։ Այս մասին գրում է Lenta-ն։
Ըստ քաղաքական գործչի՝ պատվիրակությունը պետք է ձեռնպահ մնար։ Վուչիչը ներողություն է խնդրել քաղաքացիներից այս արարքի համար։
«Ամերիկյան բանաձեւին քվեարկեցինք ինչպես պետք էր՝ ձեռնպահ մնացինք։ Նույն մարտավարությունը պետք է պահպանեինք նաև եվրոպական բանաձեւի նկատմամբ»,- ընդգծել է նա։
https://iravunk.com/sim/?p=306309&l=am/