Ուկրաինայում զինադադարը կարող է տեղի ունենալ շաբաթներ անց․ Մակրոն
Միջազգային
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև զինադադարը կարող է համաձայնեցվել առաջիկա շաբաթներին։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ նախագահը, ով կարծիք է հայտնել, որ պատերազմը կարող է ավարտվել «շաբաթների ընթացքում», պնդել է, որ Եվրոպան պետք է իր վրա վերցնի Ուկրաինայի համար խաղաղապահ ցանկացած գործարքի արժեքը և բեռը:
Մակրոնը հավելել է՝ Ուկրաինայում ցանկացած խաղաղ համաձայնագիր չպետք է լինի «Ուկրաինայի հանձնում» և պետք է ապահովվի անվտանգության երաշխիքներով։
«Թրամփի՝ երկրորդ ժամկետով Սպիտակ տուն գալը փոխեց խաղի կանոնները»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։
https://iravunk.com/sim/?p=306304&l=am/