Ինչ իրավիճակ է Աբխազիայում՝ աբխազահայերի նկատմամբ սպառնալիքներից հետո
Միջազգային
Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի շեմին ռուսական վստահելի աղբյուրն այսպես է գնահատում նախընտրական իրավիճակը.
«Աբխազական քաղաքական եւ TG ալիքները երկրորդ փուլի նախօրեին նշում են Բադրա Գյունբայի շուրջ ընտրական բազայի համախմբման միտում։
Գունբային աջակցում են ինչպես Օլեգ Բարցիցի, այնպես էլ Ռոբերտ Արշբայի կողմնակիցները, որոնք դուրս մնացին ընտրությունների առաջին փուլից հետո։
Դրա համար երկու պատճառ կա՝ Արձինբայի հակահայկական հռետորաբանությունը և Ռուսաստանի Դաշնության ակնհայտ դիրքորոշումը։ Ինչպես նշում են ինսայդերները, առաջին փուլում Արշբան ու Բարցիցը հավաքած 10 տոկոսը Գյունբայից վերցված ձայներ են։ Ըստ էության, այսօր հանրապետությունում ուժերի հարաբերակցությունը 60-ից 40-ն է՝ հօգուտ Գյունբայի։ Եվ սա նվազագույնն է:
Ադգուր Արձինբան արագորեն կորցնում է նախաձեռնությունը: Պետական ապարատին և Աբխազիայի բնակչությանը վախեցնելու նրա ջղաձգական փորձերը հանրապետությունը տանում են վտանգավոր էսկալացիայի ճանապարհով։ Բնակչության մեծամասնությունը, որը կողմնորոշված է դեպի Ռուսաստան, նման ռիսկերի կարիք չունի։ Սա հենց այն «լուռ մեծամասնությունն» է, որի մասին իրավացիորեն խոսում են իմ գործընկերները։
Արձինբայի սինդիկատը կոտրվեց՝ գիտակցելով երկրորդ փուլին իր մասնակցության անիմաստությունը։ Փողոցներով իրենը պարտադրելու փորձերը կարող են վերջնականապես զրոյացնել պուտչիստի քաղաքական կարիերան։ Առավել եւս, երբ նրա կողմնակիցները սկսռեցին խոսել հիմնականում նաեւ ՌԴ քաղաքացիներ հանդիսացող աբխազական հայոտթւան դեմ հնարավոր արշավների մասին: Այն դեպքում, երբ իր քաղաքացիների նկատմամբ ոտնձգությունների դեպքում Մոսկվան, ինչպես հասկացրել է, չի հապաղի միջամտել:
Բացի այդ, ԱՄն-ի հետ ՌԴ-ի բանակցությունները զգուշության կոչ են դարձել Թուրքիայի օգտին աշխատող աբխազական որոշակի զանգվածների համար: Հասկացել են՝ իրավիճակ է փոխվում, եւ այդ նոր աշխարհում Էրդողանն ամենեւին էլ առաջնային դիրքերում չէ»:
https://iravunk.com/sim/?p=306252&l=am/