Էրդողանն ընդունել է Լավրովին
Միջազգային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի նախագահական համալիրում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Բանակցություններին ներկա էին նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չագաթայ Քըլըչը։