ՌԴ-ն ակնկալում է, որ Բաքուն հասկանում է Մոսկվայի հետ դաշինքի կարևորությունը և իր հետագա քայլերում դրանով կառաջնորդվի. Գալուզին

Միջազգային

Ադրբեջանը հասկանում է Ռուսաստանի Դաշնության հետ դաշինքի կարևորությունը, Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն իր հետագա քայլերում դրանով կառաջնորդվի. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` պատասխանելով Բաքվում «Ռուսական տան» փակման և Sputnik Ադրբեջանի լուծարման ֆոնին երկրների հարաբերությունների մասին հարցին։ 

«Վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության կարևորությունը: Կցանկանայի հուսալ, որ ադրբեջանցի գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն մեր ղեկավարների պայմանավորվածությունների կատարման բացառիկ կարևորության ըմբռնմամբ՝ մեր հարաբերությունների ամբողջ համալիրի առումով», - ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարին իր գործունեությունն է դադարեցրել Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ «Ռուսական տուն»-ը (Русский дом):

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 3-ին պաշտոնապես նոտա է հղել ռուսական կողմին՝ երկրում  «Ռուսական տան»  գործունեությունը դադարեցնելու մասին՝  պատշաճ գրանցման բացակայության պատճառով։

Այսօր հաղորդվել է, որ Ադրբեջանում Russia Today-ի ներկայացուցչությունը՝ Sputnik Ադրբեջանը, դադարեցրել է գործունեությունը:

https://iravunk.com/sim/?p=306233&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան