Զելենսկին չափազանց վատ պահ է ընտրել ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունները փչացնելու համար. Washington Post
Միջազգային
Վլադիմիր Զելենսկին չափազանց վատ պահ է ընտրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները փչացնելու համար, գրում է Washington Post-ը։
«Այս թշնամանքը կարող է լինել Զելենսկու ամենալուրջ մարտահրավերը 2022 թվականի փետրվարից ի վեր»,- ասվում է հրապարակման մեջ։
Հեղինակի կարծիքով՝ վստահություն չկա, որ Զելենսկին այս շաբաթ կկարողանա ետ բերել հարաբերությունների վնասը՝ հաշվի առնելով թշնամանքի անձնական բնույթը։
«Այս գործոնը բարդացնում է Կիևի՝ խաղաղ համաձայնագրի հասնելու փորձերը, որը չի սպառնա Ուկրաինայի անվտանգությանը, նրա ինքնիշխանությանը կամ երկրի՝ վերակառուցելու տնտեսական կարողությանը», - ասվում է հրապարակման մեջ։
Կիրակի ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց։
Դոնալդ Թրամփը վերջին օրերին մի շարք ջախջախիչ հայտարարություններ է արել Կիևի ռեժիմի ղեկավարի հասցեին։ Նախագահը նրան դիկտատոր է անվանել և մեղադրել ընտրություններից հրաժարվելու մեջ։ Նրա կարծիքով՝ Զելենսկին ցանկանում է շարունակել ռազմական գործողությունները՝ կերակրման տաշտը պահպանելու համար։
Զելենսկու լիազորությունների ժամկետը լրացել է անցյալ տարվա մայիսի 20-ին։ Ուկրաինայում 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառաբանությամբ։ Չնայած դրան, Ուկրաինայի Սահմանադրությունը չունի դրույթ, որ ընտրություններ չանցկացնելու դեպքում նախագահի լիազորությունենրի հստակ սահմանված ժամկետը երկարաձգվում է, եւ Զելենսկին իշխանությունը պետք է պարզապես փոխանցեր այլ լեգիտիմ մարմնի:
https://iravunk.com/sim/?p=306180&l=am/