«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս20)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=amhttps://iravunk.com/?p=304657&l=amhttps://iravunk.com/?p=304776&l=amhttps://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=amhttps://iravunk.com/?p=304956&l=amhttps://iravunk.com/?p=305032&l=amhttps://iravunk.com/?p=305144&l=amhttps://iravunk.com/?p=305257&l=amhttps://iravunk.com/?p=305355&l=amhttps://iravunk.com/?p=305432&l=amhttps://iravunk.com/?p=305500&l=amhttps://iravunk.com/?p=305546&l=amhttps://iravunk.com/?p=305636&l=amhttps://iravunk.com/?p=305728&l=amhttps://iravunk.com/?p=305812&l=amhttps://iravunk.com/?p=305928&l=am» https://iravunk.com/?p=306020&l=am, https://iravunk.com/?p=306072&l=am)

Այսպես կոչված «Փարիզյան սկզբունքների» հետ կապված` տարօրինակ փաստեր ժամանակի ընթացքում մեկ անգամ չէ, որ արձանագրվել է: Մասնավորապես մեր օրերում գործնականում իրենցից ոչ մի գաղտնիություն չեն ներկայացնում անգամ «Մադրիդյան սկզբունքները», որոնք ղարաբաղյան բանակցային գործընթացում քննարկման մեջ, թերեւս, դեռ գտնվող վերջին փաստաթուղթն է: Չնայած դրան վաղուց իրենց դարն ապրած «Փարիզյան սկզբունքների» հետ կապված կոնկրետ հստակեցումներ առ այսօր չկան: 

ՎԵՐՋԱՊԵՍ ԵՂԵ՞Լ ԵՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»

Ընդ որում, եթե ժամանակին` դեռ Հեյդար Ալիեւի օրոք, Ադրբեջանը որոշակի փակագծեր բացեց, ապա Հայաստանն այդ օրերին բավարարվում էր միայն ադրբեջանական բացահայտումները հերքելով, սակայն իր հերթին ոչ մի կոնկրետացում չտալով, թե ի վերջո ինչ է իրենից ներկայացնում «Փարիզյան սկզբունքներ» ասվածը, որը քիչ էր մնում վերածվեր ղարաբաղյան հաշտության պայմանագրի:

Օրինակ` 2002թ. հունիսի կեսերին Հեյդար Ալիեւը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիական համանախագահ Հյուգո Պերնեի հետ հանդիպման շրջանակներում հրապարակավ հայտարարեց, թե «Փարիզյան սկզբունքների» առանցքային դրվագներից մեկը. «Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ պայմանավորվածությունն է` Մեղրու շրջանը փոխանցել Ադրբեջանի ինքնավարության ներքո եւ, համապատասխանորեն, Լաչինի միջանցքը` Հայաստանի ինքնավարության ներքո»: Բնականաբար ՀՀ ԱԳՆ-ն չհապաղեց անմիջապես հերքել դա, թեեւ առնվազն տարօրինակ կլիներ, որ Հ. Ալիեւը նման բացահայտ սուտ ասեր Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի ներկայությամբ, որ այդ ողջ գործընթացի անմիջական մասնակիցն էր:

Այս կարգի փաստերը, ինչպես նաեւ «Փարիզյան սկզբունքները» յոթ փակի տակ պահելու հանգամանքը, թերեւս, խոսում է այն մասին, որ դրանց կերտմանը մասնակից հայաստանյան ներկայացուցիչները մինչ օրս էլ գերադասում են, որ ղարաբաղյան բանակցությունների այդ էջը հնարավորինս երկար մութ մնա: Առավել եւս, որ այդ հանգամանքի առումով կա եւս մեկ տարօրինակ դրվագ. Քոչարյան-Ալիեւ փարիզյան հանդիպումներից անմիջապես հետո, ինչպես արդեն նշեցինք, երկու նախագահները, ինչպես նաեւ` ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, կտրուկ կերպով հերքում էին, թե որեւէ պայմանավորվածություն կա: Իսկ եթե այդպես էր, Փարիզում համաձայնություններ ձեռք չէին բերվել, ապա դա նշանակում էր, որ «Փարիզյան սկզբունքներ» ասվածը պետք է, առհասարակ, գոյություն չունենային: Բայց, ահա Օսկանյանը դրանից հետո քանիցս պաշտոնապես հավաստիացրել է, որ «Փարիզյան սկզբունքները», այնուամենայնիվ, գոյություն ունեցել են եւ նրա օրինակով նույնն էր պնդում նաեւ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԼՂՀ-ի ողջ ԱԳ համակարգը:

Ասվածի համատեքստում նկատենք, որ չնայած այն բանին, որ Բաքուն, որը հետգայում սկսեց բացահայտել «Փարիզյան սկզբունքների» շրջանակներում շրջաններ տալ-առնելու մեխանիզմները, Քի Ուեսթից հետո հավաստիացնում էր, թե ոչ մի պայմանավորվածություն էլ չի եղել: Օրինակ` 2001թ. հունիսի սկզբներին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարեց. «Ղարաբաղյան հակամարտության «Փարիզյան սկզբունքներ» գոյություն չունեն: Դրանք հայկական կողմի հերթական հորինվածք են»: Այն դեպքում, երբ կրկնենք,. այդ մասին հրապարակային խոսել էր Հեյդար Ալիեւը, նաեւ ժամանակի ընթացքում քանիցս հենց Մինսկի խմբի համանախագահներն են հաստատել, որ «Փարիզյան սկզբունքներ» կան: Օրինակ` 2001թ. հոկտեմբերի վերջերին Մինսկի խմբի ամերիկյան նորանշանակ համանախագահ Ռուդոլֆ Փերինան ասաց, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում իրոք «ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ»: Ընդ որում, «Փարիզում ու Քի Ուեսթում ձեռք բերված սկզբունքների միջեւ հակասություններ չկան»:

Մյուս կողմից` «Փարիզյան սկզբունքները» չըդունելու ադրբեջանական հայտարարություններին, մասնավորապես` Գուլիեւի այդ վերջին հերքմանը Օսկանյանն էլ արձագանքեց. «Իրականությունը կայանում է նրանում, որ Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկու հանդիպումներից հետո միջնորդները հնարավոր համարեցին բանակցություններ կազմակերպել Քի Ուեսթում` Քոչարյանի եւ Ալիեւի պայմանավորվածությունները թղթին փոխանցելու նպատակով: Հենց դա ենք մենք անվանում «Փարիզյան սկզբունքներ» կամ պայմանավորվածություններ»: Պարզապես զավեշտի է նմանվում. դրանից ընդամենը երկու-երեք ամիս առաջ` Ալիեւ-Քոչարյան փարիզյան առաջին հանդիպումից հետո, Գուլիեւն էր պնդում, թե կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, Օսկանյանն էլ կտրուկ հերքում էր դա: Քի Ուեսթից հետո արդեն ամբողջովին հակառակ պատկերն էր. Օսկանյանն էր համոզում, որ կան «Փարիզյան սկզբունքներ», իսկ Գուլիեւը համառորեն հերքում էր:

ՓԱՐԻԶԻՑ ՄԻՆՉԵՎ ՔԻ ՈՒԵՍԹ

Նկատենք, որ դիրքորոշումների նման փոփոխություններ տեղի ունեցան հենց Քի Ուեսթից հետո, ու հաշվի առնելով, որ վերջում «Փարիզյան սկզբունքից» հրաժարվեց հենց Գուլիեւը, ապա դա այն տպավորությունն է առաջացնում, որ բանակցային գործընթացի այդ փուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հաշտության համաձայնագրի ստորագրումը ձախողեց հենց Ադրբեջանը: Ի դեպ, հենց դա էր ակնարկում Օսկանյանը` Քի Ուեսթի հանդիպումից շատ չանցած պնդելով, որ. «Հայաստանը չի ընդունի առաջարկներ, որոնք կհակասեն «Փարիզյան սկզբունքներին»»:

Այս ամենից պետք է ենթադրել, որ փարիզյան ու Քի Ուեսթի բանակցային փուլերում ընդունված սկզբունքները ղարաբաղյան հարցի լուծման ուղղությամբ հայաստանյան բանակցողները համարում էին մեր երկրի համար շատ ձեռնտու տարբերակ: Բայց այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ այսքան տարիներ անց էլ Վ. Օսկանյանը, ավելի ճիշտ` Ռ. Քոչարյանը, զերծ է մնացել այդ սկզբունքները գոնե ընդհանուր գծերով բացահայտելուց: Առավել եւս, որ, կրկնենք, փարիզյանին փոխարինելու եկած «Մադրիդյան սկզբունքները» վաղուց արդեն իրենցից որեւէ գաղտնիք չեն ներկայացնում:
Ուրեմն ի՞նչ էին իրենցից ներկայացնում այդ «Փարիզյան սկզբունքներ» կոչվածը, որ մի կողմից այդքան «ձեռնտու էին մեզ», մյուս կողմից` նախկին բանակցողները մինչ այժմ դա գոնե քարոզչական նկատառումներով չեն բացահայտել, թե` տեսեք Հայաստանի համար ինչ լավ բան էինք անում: Հազիվ թե պատճառն այն լինի, որ ժամանակին պայմանավորվել են այդ ամենը չբարձրաձայնել: Ի վերջո, եթե անգամ նման պայմանավորվածություն է եղել, դա պետք է, որ վաղուց չեղյալ համարվեր` թեկուզեւ այն պարզ պատճառով, որ Ալիեւը «Փարիզյան սկզբունքների» մասին որոշակի բացահայտումներ արեց:

Ընդ որում, երբ Ալիեւը խոսում է Փարիզ-Քի Ուեսթյան գործընթացի շրջանակներում Մեղրին Լաչինով փոխարինելու գաղափարից, անշուշտ, «Փարիզյան սկզբունքները» միանգամից գալիս, հասնում են «Մեղրիի տարբերակի» կամ «Գոբլի պլանի» գաղափարախոսությանը: Սակայն, ժամանակին Օսկանյանի կողմից արված որոշ հայտարարություններ ավելի շատ վկայում են այն մասին, որ Քի Ուեսթում քննարկումների իմաստն արդեն ոչ թե տարածքների մեխանիկական փոխանակումն էր, այլ` խոսքը մի փոքր ավելի խճճված մեխանիզմների մասին էր:

(Շարունակելի)

https://iravunk.com/sim/?p=306169&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան