«Ես պատրաստ եմ հեռանալ իմ պաշտոնից». Զելենսկին նորից փորձում է խաբել բոլորին
Միջազգային
«Ես պատրաստ եմ հեռանալ իմ պաշտոնից, եթե դա խաղաղություն կբերի կամ թույլ կտա Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին»: Այս մասին հայտարարել է Զելենսկին այսօվա մամուլի ասուլիսում
Ուկրաինայի ժամկետանց նախագահը նաեւ հայտարարեց, որ չի պատրաստվում 500 միլիարդ դոլար տալ Ամերիկային, քանի որ Ուկրաինան իբր ստացել է ընդամենը 100 միլիարդ: «Ես չեմ պատրաստվում ընդունել 500 միլիարդը՝ անկախ նրանից, թե դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ոչ։ Ես նույնիսկ 100 միլիարդ չեմ ճանաչում, մենք Բայդենի հետ պայմանավորվել ենք, որ սա դրամաշնորհ է։ Դրամաշնորհը պարտք չէ»,– ասել է Զելենսկին։
Սա սովորական էժան «բլեֆ» է` Զելենսկին ոչ մի պարագայում հրաժարական չի տա: Առավել եւս, երբ փորձում է իր այդ դերասանական ճառը համեմել «եթե»-ներով: Իհարկե, նա այյս պահին մեծ ուրախությամբ «կթռներ»: Բայց լավ է հասկանում, թե հանուն իր բրիտանական ու ուլտրալիբերակ տերերի ինչ ահռելի վնաս է հասցրել Ուկրաինային, եւ ներկա դիրքերը լքելուն պաս նրա կյանքի համար որեւէ մեկը քոռ գրոշ էլ չի տա:
Բայց 100 միլիարդի պատմությունով նա վերջնականապես է դեմ գնում Թրամփին: Առավել եւս, որ այսքանից հետո Զելենսկին նաեւ հայտարարեց.
— Ուկրաինան պետք է իր պայմաններով բանակցի Ռուսաստանի հետ՝ չմոռանալով հարցնել Եվրոպային։ ԱՄՆ միջնորդությունն այստեղ չի աշխատի:
— Մեզ ևս 20 Patriot համակարգեր են պետք։
— Սառեցված ռուսական ակտիվներն այժմ մեր փողերն են։ Միայն մերը, ոչ մերը և մեր գործընկերները։
— Մեզ անջատելը Starlink-ից սխալ է: Մանավանդ որ մենք ամեն ամիս վճարում ենք դրանց համար։
— Ուկրաինայում ընտրությունները տեղի կունենան միայն «ռազմական դրության վերացումից հետո»։
Սա արդեն անգամ Թրամփին դեմ գնալ չէ, սա Թրամփին հայտարարված պատերազմ է:
Արդյունքում, ինչպես քանիսց ենթադրել ենք, հիմա կարող է մեկնարկել «Բ» պլանը: Այն է, ուկրաինական բանակը զրկվելու է ամերիկյան օգնությունից, Մասկի արբանյակային ցանցից, ու թե դրանից հետո ինչքան կդիմանա եւ երբ ուկրաինական զինվորականությունը դեմ դուրս կգա Զելենսկուն, հաստատ շատ կարճ ժամանակի հարց է:
https://iravunk.com/sim/?p=306168&l=am/