Թրամփը վստահ է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնել հնարավոր է առաջիկա շաբաթվա ընթացքում. Սպիտակ տուն
Միջազգային
Թրամփը վստահ է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ պայմանավորվածությունները կարելի է ձեռք բերել մեկ շաբաթվա ընթացքում:
ԱՄՆ նախագահը և նրա թիմը կենտրոնացած են երկու կողմերի հետ բանակցությունների վրա՝ հակամարտությունը դադարեցնելու համար, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
«Եվ նա {Թրամփը} բացարձակապես վստահ է, որ մենք կարող ենք հասնել դրան այս շաբաթ», - ասաց Քերոլայն Լևիտը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների նոր փուլը նախատեսվում է սկսել փետրվարի 25-ին։