Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցություն չի լինի, ԵՄ-ն մեծ հարցականի տակ է. Օրբան
Միջազգային
Օրբանի կարծիքով, ով, չմոռանանք, ժամանակին հասկացավ, թե գլոբալ փոփոխություններն ինչ ուղղությամբ են եւ վազեց Թրամփի մոտ, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը բացառված է:
Ուկրաինան, նրա կարծիքով, ներկայումս դարձել էր ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության գոտի. «Ինչու էին լիբերալները կարծում, որ ռուսները ոչինչ չեն անի, մնում է առեղծված»:
Իսկ ահա ներկա իրավիճակում` «Ուկրաինան կամ այն, ինչ մնում է նրանից, կդառնա բուֆերային գոտի»,- ասել է Օրբանը։
Նա նաև դեմ է արտահայտվել Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելուն, քանի որ դա «կկործանի հունգարացի ֆերմերներին և ամբողջ ազգային տնտեսությունը»։
Չնայած, այն 500 միլիարդ պարտքը, որը Վաշինգտոնը դնում է Կիեւի «վզին», արդեն իսկ բացառում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը, եթե միայն ԵՄ-ն գոյատեւի: Այլապես, Եվրոպան ստիպված է լինելու կերակրել առնվազն առաջիկա 100 տարում փաստացի սկանկ այդ երկիրը:
https://iravunk.com/sim/?p=306112&l=am/