Նման է, որ Թրամփն Ուկրաինայի հարցով կանցնի «Բ» պլանին
Միջազգային
Ուկրաինական թեմատիկան վերջին օրերին հիմնականում մնում է կենտրոնացած հարցի շուրջ, թե Զելենսկին կստորագրի՞ Թրամփի պահանջած 500 միլիարդ դոլարանոց «գործարքը», նաեւ դրանով կպարտավորվի ստորագրել Թրամփի առաջադրած կարգավորման պայմանագիրը, թե` ոչ: Բոլորն են հասկանում` գնալով այս ուղղությամբ, Զելենսկին, ըստ էության, Ուկրաինան բաժանում է երկու մասին` ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ: ԱՄՆ-ն էլ, ի հաշվիվ 500 միլիարդ դոլար պարքտի, որը մարելու համար տասնյակ ու տասնյակ տարիներ կպահանջվի, Ուկրաինան կղեկավարի որպես գաղութ. երկրի ողջ հարստությունը կհոսի դեպի ԱՄՆ: Դրանով, վերջնականապես խաղից դուրս կմնան նաեւ եվրոպացիները:
Սակայն այդ համաձայնագիրը ստորագրելու հարցում Զելենսկին երկու հիմնական խնդիր ունի: Առաջինը, վաղ թե ուժ պատասխան է տալու ուկրաինական ժողովրդի առաջ, որին եվրոպական ապահով ապագայի խոստումների տակ հասցրեց պատերազմի, մասնատման եւ գաղությացման: Երնկորդը. Զելենսկին այս պահին Թրամփին տալու բան պարզապես չունի, նա արդեն այդ ողջ ռեսուրսը ստորագրությամբ տվել է Բրիտանիային, ու ոչ մի բացատրություն, թե հանուն ինչի, թեեւ ամեն ինչ պարզ է, բացատրելու բան էլ չկա:
Եվ ահա, Թրամփը սեղմում է «գազը». բացի Զելենսկուն արեւմտյան աշխարհի առաջ «կլոուն» սարքելուց, կան նաեւ գործնական քայլեր: Ամենակարեւորներից մեկը` բացիօ ռազմական օգնությունից, ուկրաինական բանակին կզրկեն Մաքսի Starlink արբանյակային համակարգին հասանելիությունից: Հենց դրա վրա է հիմնված ուկրաինական կողմի կապը, հակաօդային եւ անօդաչուների կառավարումը: Կարճ ասած, առանց այդ համակարգի, այն էլ` բանակի ներկա վիճակի պայմաններում, ռուսներից հաշված ամիսներ կպահանջի Կիեւ հասնելուն: Ու եթե մինչ այդ Զելենսկուն հենց ուկրաինական ազգայնականությունը պատին չգամի, եկ է, նա աշխարհի որեւէ անկյունում տեղ չի գտնելու:
Հակառակ տարբերակն է, որ Զելենսկին այդպես էլ չի ստորագրում, բայց այդ դեպքում էլ իր հիմնական տերերին` բրիտանացիներին է դեմ գնալու: Իսկ բրիտանացիներն այնքան կոմպրոմատներ ունեն, որ էլի մնում է «պատին գամվելու» տարբերակը:
Ինչեւէ, Թրամփի այդ ճնշումների արդյունքում` Sky News-ը տարածեց լուր, որ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել հենց այսօր փաստաթուղթը ստորագրել: Միայն թե, զրույց ումենավ բրիտանական տերերի հետ, եւ ացելի ուշ նույն Sky News-ը նորից հայտնեց` Զելենսկին կրկին հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բնական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր ստորագրել, թե «խնդրահարույց խնդիրներ» կան։
Ընդ որում, առաջին մերժումից հետո հայտնի դարձավ, որ Թրամփը նկատելիորեն խստացրել է պայմանագրի պայմանները: Այսիքն, եթե մինչ այդ պատրաստ էր ուկրաինական բնական ռեսուրսներից ստացվող եկամուտների (օգտակար հանածոներից, գազից և նավթից, ինչպես նաև նավահանգիստներից և այլ ենթակառուցվածքներից) կեսը թողնել Ուկրաինային, ապա նոր տարբերակով կստեղծվի հիմնադրամ` ԱՄՆ-ի 100% մասնաբաժնով, այդտեղ կկուտակվեն բոլոր փողերը, մինչեւ 500 միլիարդը կլրանա: Ընդ որում, չկա նաեւ մեխանիզմ պարզելու համար, թե այդ 500 միլիորդը որքանո՞վ է ռեալ թիվ: Նաեւ, Նյու Յորքի դատարանին է վերապահվելու վեճերը լուծելու իրավասությունը, ինչը, հասկանալի է, Ուկրաինային որեւէ լավ բան չի խոստանում:
Ուկրաինական աղբյուրը հայտնում է, թե ինչ խող է ուզում Զելենսկին այս թակուղում առաջ տանել. «Նախագահականի մեր աղբյուրը հայտնեց, որ Բանկովան ցանկանում է հետաձգել Սպիտակ տան հետ հազվագյուտ հանքանյութերի մասին համաձայնագրի ստորագրումը, և եթե Թրամփը հավատարիմ մնա իր սկզբունքներին, ապա նախագահական գրասենյակը ցանկանում է օգտագործել այն տեխնոլոգիան, ըստ որի փաստաթղթերը ստորագրվելու են ԱԳՆ-ի կողմից, սակայն Ռադան այն չի վավերացնի։ Երմակը ցանկանում է բանակցությունների պատրանք ստեղծել, ինչպես դա եղավ Պուտինի հետ Փարիզում Մինսկում, իսկ հետո իրավիճակից ելնելով որոշել, թե ինչպես պահպանել իշխանությունն ու ողջ ունեցվածքը Բրիտանիայի համար»:
Շատ նման է, որ, եթե բան չփոխվի, սկսվում է «Բ» պլանը` Մաքսի Starlink-ը կանջատվի, Զելենսկում, ըստ ամենայնի, ԱՄՆ-ը կհռչակի պատերազմը շարունակել ցանկացող ոչ լեգիտիմ ղեկավար, եւ ռուսները կանցնեն մեծ հարձակման: Եթե, իհարկե, նման իրավիճակում ուկրաինական բանակը պատրաստ լինի հանուն Զելենսկու մեռնել:
https://iravunk.com/sim/?p=306106&l=am/