Ռուսաստանը մինչեւ տարեվերջ կարող է զավթել Դոնբասի մնացած մասը. The Independent
Միջազգային
Ուկրաինայի հակամարտությունը դրամատիկ եւ անսպասելի ընթացք է ստացել։ Միացյալ Նահանգները կտրականապես հրաժարվում է աջակցել Ուկրաինային, թեեւ ավելի վաղ խոստացել էր, որ կաջակցի Կիեւին «այնքան, որքան անհրաժեշտ է»։ Այս մասին գրել է The Independent-ը։
Այս փուլում Վլադիմիր Պուտինը կարծես թե ամուր առաջատար է: Սակայն Թրամփը ներկա ճգնաժամի հիմնական պատճառը չէ, նա միայն արտացոլում է ավելի մեծ խնդիր Ուկրաինայի համար:
Ներկա միտումներով Ռուսաստանը կարող է մինչեւ տարեվերջ գրավել Դոնբասի մնացած մասը, առանց որի պատերազմի ավարտն այնքան էլ հավանական չէ։
Ոչ մի երաշխիք չկա, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունները կհանգեցնեն հակամարտության կարգավորմանը։ Սա նշանակում է, որ պատերազմի ամենաարյունալի մարտերը դեռ առջեւում են, քանի որ ռուսական բանակը ձգտում է առավելագույնի հասցնել իր ռազմական առավելությունը, գրել է պարբերականը:
https://iravunk.com/sim/?p=306095&l=am/