ԱՄՆ-ը սպառնացել է Ուկրաինայում անջատել Starlink-ը, եթե Զելենսկին ձախողի ռեսուրսների գործարքը
Միջազգային
Միացյալ Նահանգները սպառնացել է Ուկրաինային անջատել Starlink կապի համակարգերը, որոնք օգտագործվում են Ուկրաինայի Զինված ուժերի կողմից առաջնագծում, եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայնագիր չստորագրի Վաշինգտոնի հետ՝ Միացյալ Նահանգներին երկրի հանքային ռեսուրսները հասանելի դարձնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ամերիկյան բանակցողները, ովքեր պահանջում են Կիևից հասանելիություն տրամադրել իր կարևոր հանքային ռեսուրսներին, չեն բացառել են Իլոն Մասկի արբանյակային ինտերնետ համակարգին երկրի հասանելիությունը դադարեցնելու հնարավորությունը», - ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ Starlink-ին՝ ուկրաինական զինված ուժերի շարունակական հասանելիության հարցը բարձրացվել է ԱՄՆ-ի կողմից իր և ուկրաինացի պաշտոնյաների միջև քննարկումների ժամանակ այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի՝ երկրի ռեսուրսներին հասանելիության վերաբերյալ նախնական առաջարկը։
https://iravunk.com/sim/?p=306073&l=am/