Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի հետ համաձայնագրի չլուծված կետերը միջանցքն ու Սահմանադրությունն են
Միջազգային
Այսօրվա դրությամբ համաձայնեցվել է Հայաստանի հետ 17 կետից բաղկացած խաղաղության համաձայնագրի 15 կետը։ Չլուծված կետերից մեկը Զանգեզուրի միջանցքի բացումն է: Դրա մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆաթ Ասկերովը։
Նա հավելել է, որ երկրորդ կետը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ասկերովը կրկնել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը վերաբերող պահանջը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։
https://iravunk.com/sim/?p=306024&l=am/