«Զելենսկուն մնում է միայն կախվել». նա չի կարող Թրամփին տալ հանքերը, որոնք նա արդեն տվել է Բրիտանիային

Միջազգային

Ուկրաինական միանգամայն տեղեկացված աղբյուրը սարսափելի փաստեր է հայտնում այն մասշտաբային թալանի մասին, որն իրականացրել է Զելենսկին եւ նրա որոշ մերձավորներ Ուկրաինայում: Վերձնական գնահատումը սա է.

«Եթե ամերիկացիները բացահայտեն Զելենսկի/Երմակի ողջ ունեցվածքը, ապա Յանուկովիչի ոսկե բոքոնի, ոսկե զուգարանի, և Պշոնկայի պալատների, զբոսանավերի պատմությունը «մանկական բամբասանք» կթվա։ Այս «ժողովրդի ծառաները» 100 անգամ ավելի շատ են գողացել, քան բոլոր «նախկինները» միասին վերցրած։ (Թեմայից շեղվելով` Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի- Հեղ.): Մենք չենք զարմանա, եթե Զելենսկին իրեն «ոսկե դաշնամուր» և «ոսկե զբոսանավ» գնի»։

Ամբողջ հարցն այն է, թե Զելենսկին ու նրա մերձավորները կկարողանա՞ն գլուխները պրծացնել ներկա վիճակից, որ այդ ողջ թալանածը հետո հանգիստ լափեն: Հարցեր այստեղ կա:

Ամերիկացիները, կարծես թե, պատրաստվում են բացահայտել այդ մասշտաբային թալանի իրական պատմությունը: Թրափի թիմում գիտեն, որ բազմապատիկ անգամ ավելի մեծ փողեր գնացել են բայդենական թիւմակիցների գրպանները, եւ այդ ամենը նախ` պետք է ջրի երես հանեն ներամերիկյան լիբերալներին վերջնականապես ջախջախելու եւ ռեվանշիստական բոլոր հույսերից կտ րելու համար, որ դրանով սեփական թիկունքն ապահովեն: Նաեւ, որ այդ «ջրի երես հանելը» պետք է սկսել հենց Զելենսկուց, եւ թելը կտանի ուր որ պետք է:

Այս ֆոնին, Զելենսկին թեեւ փորձում է ատամներով կառչած մնալ իր դիրքերից, սակայն, ըստ միանգամայն արժանահավաը աղբյուրների, Թրամփը նրան վերջնագիր է ներկայացրել: Այն է, նախօրեին Լիեւ այցելած թրամփյան բանագնաց Քեյթ Քելլոգն «գործ կարդինալ» Երմակին է փոխանցել Ուկրաինայի կառավարության թվային արժույթով 2020 թվականից սկսած բոլոր գործարքների վերաբերյալ փաստաթղթերը։ Դա մասշտաբային թալանի փաստերի միայն մասն է, բայց որն էլ հաստատում է, որ Թրամփն իրավիճակին տիրապետում է: «Վերջին հաշվով, Զեփլենսկու հանդեպ կար ԿՀՎ-ի հսկողությունը` վերահսկողությունից դուրս չթողնելու համար, եւ հիմա բոլոր փաստերը Թրամփի ձեռքի տակ են»,- բացատրում է աղբյուրը: 

Ըստ այդմ էլ, ներկայացնելով այդ հիմնավորումները. Թրամփի հատուկ ներկայացուցիչը զգուշացրել է, որ եթե Զելենսկին չհամաձայնի ներկայացված բոլոր պահանջներին, այդ թվում` Թրամփի խաղաղության ծրագրին եւ, որ այս ամերին առանցքներից է, հանքերն ԱՄՆ-ին հանձնելուն, Զելենսկու ե նրա աշխատակազմի բոլոր կոռուպցիոն սխեմաները կհրապարակվեն արևմտյան լրատվամիջոցներում, իսկ ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ կկիրառի։

Միաժամանակ, հստակ մեսիջներ են հղվել ուկրաինական (եւ ոչ միայն) բոլոր հարթակներին, թե այն, ինչ է սպասվում իրենց ապագայում, Յանուկովիչի հետ տեղի ունեցածը, որ կարողացավ հանգիստ ունեցածը վայելել Ռուսաստանում, մանկական խաղ կթվա: Այսինքն, հիմա Թրամփը սկսել է վերաֆորմատավորել աշխարհաքաղաքական լանդշաֆտը և մաքրել գլոբալիստների կառույցները, ինչը նշանակում է, որ այլևս դատարկ սպառնալիքներ չեն լինի։ Ու մասնավորապես ողջ ուկրաինական ներքին ներկապանակը հենց հիմա պետք է որոշի` Ուկրաինայի հե՞տ է, թե` Զելենսկու: Դա վերաբերում է նաեւ պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին, անվտանգության ուժերին եւ բանակային ղեկավարությանը: 

Ու սա այն ֆոնին, երբ ուկրաինական զինված ուժերի վիճակը ճակատում գնալով վատթարանում է։ Զինուժի, զենք-զինամթերթի պակասը գնալով ավելանում է: Եվ ռուսները կշարունակեն գնալով ակտիչվացնել հարձակումը: «Բայց միայն, ըստ ամերիկացիների հետ պայմանավորվածությունների, չմտնեն այն ռեսուրսային գոտիներ, որտեղից Թրամփը պատրաստվում է ԱՄՆ-ի ներդրած փողերը հետ ստանալ»,- հայտնում է աղբյուրը:

Զելենսկին եւս հասկանում է, որ սա իր վերջն է: «Հասկանում էր նաեւ այն պահին, երբ մերժեց Թրամփին, թեեւ նախապես խոստացել էր, որ կստորագրի Մյունխենում: Նրա ինչի՞ն էր պետք ամերիկյան ֆինանսների նախարարի այցից մինչեւ Մյունխեն ընկած այդ կարճ դադարը: Բացատրենք:

Բանն այն է, որ Մի6-ի գործակալ Երմակի շնորհիվ Թրամփի պահանջած այդ բոլոր հանքավայրերն արդեն հանձնվել է Բրիտանիային: Մասամբ` ուղիղ, մասամբ` միջնորդավորված: Հազվագյուտ հողային հանքանյութերի, Ուկրաինայի հիմնական էներգետիկ/արդյունաբերական ենթակառուցվածքային օբյեկտները հանձնելու վերաբերյալ իր ստորագրությունը Զելենսկին դրել է իր եւ վարչապետ Սթարմերի միջեւ ստորագրված Համաձայնագրի գաղտնի մասում: Ավելին, Երմակի հսկողությամբ այն նաեւ վավերացվել է խորհրդարանի կողմից: Այո, մենք պարտավորվել ենք բոլոր նավահանգիստները/ատոմակայանները/գազի պահեստարանները/գազի փոխադրման համակարգը/տիտանը և գազի արդյունահանումը փոխանցել բրիտանական հսկողության տակ։ Այսինքն Բրիտանիան, որը, մեղմ ասած, համեստ ծախսեր է կատարել ուկրաինական պատերազմում, բայց հիմա իրենով է արել ուկրաինական բոլոր հիմնական հարստությունները: Թե սա ինչ մասշտաբային գողություն է ուկրաինական ժողովրդի նկատմամբ, դեռ հարցի մի կողմն է:

Իսկ քաղաքական իմաստով, Զելենսկուն այդ մի քանի օրը պետք էր բրիտանացիների հետ կապի համար, թե` չեմ կարող, պետք է Թրամփին տամ: Սակայն MI6-ն ակտիվորեն նրան շատ բաներ հիշեցրեց, փաստեր, որոնք ապացուցում են, թե իրականում Զելենսկին հանուն ինչի սկսեց այս պատերազմը` Ուկրաինան տանելով ոչնչացման: Ու նա ստիպված էր մերժել Թրամփին: Հասկանո՞ւմ էր դրա հետեւանքները, թե՞ սովորականի պես «դոզայի տակ» էր եւ հավատաց այն խոստումներին, թե Սթարմերը հանդիպելու է Թրամփի հետ, բոլոր հարցերը կկարգավորի: Իսկ Թրամփը հայտարարեց` Սթարմեր շատ է խնդրում, միգուցե հանդիպեմ, բայց նրան ասելիք չկա, ու անմիջապես էլ սկսեց Զելենսկուն ոչնչացնել: Դրանով ցույց տվեց` չի պատրաստվում որեւէ բան կիսել գիշակեր բրիտանացիների հետ, երբ ամեն ինչ իրենն է համարում: Ու հիմա Զելենսկուն մնում է միայն կախվել»,- մանրամասնում է աղբյուրը:

https://iravunk.com/sim/?p=306015&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան