Չինաստանը հավանություն է տվել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի և ՌԴ-ի նոր պայմանավորվածություններին
Միջազգային
Չինաստանը հավանություն է տվել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի և ՌԴ-ի նոր պայմանավորվածություններին:
Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Հարավային Աֆրիկայում ընթացող G20-ի գագաթնաժողովում Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
Նախարարն ասել է, որ Պեկինը հույս ունի, որ շահագրգիռ կողմերը կարող են գտնել կայուն և երկարաժամկետ լուծում, որը հաշվի կառնի փոխադարձ շահերը։
«Չինաստանն աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին, ներառյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից ձեռք բերված վերջին կոնսենսուսը, և պատրաստ է «կառուցողական դեր» խաղալ խաղաղ բանակցություններում»,- ասել է Վան Ին։