Ինչու են երկրների ղեկավարները փետրվարի 24-ին այցելելու Կիև․ Politico
Միջազգային
Մի շարք երկրների ղեկավարներ և եվրոպացի քաղաքական գործիչներ փետրվարի 24-ին կայցելեն Կիև՝ քննարկելու անվտանգության երաշխիքները և աջակցություն հայտնելու Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը, գրում է Euromedia24-ը։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն արդեն հայտարարել են այցի մասին:
Ըստ Politico-ի՝ «Լատվիայից, Լիտվայից, Մալթայից և Կանադայից առաջնորդները կմիանան կա՛մ անձամբ, կա՛մ առցանց»: Նախատեսում է մասնակցել նաև Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Հրատարակությունը հայտնում է, որ Խորվաթիան, Դանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Լեհաստանը, Էստոնիան, Շվեդիան, Բելգիան, Իռլանդիան, Նիդեռլանդները և Գերմանիան չեն պատասխանել հանդիպմանը իրենց քաղաքական գործիչների հնարավոր մասնակցության մասին խնդրանքին։
Չեխիայի Հանրապետությունը հայտարարել է, որ իր ղեկավարը չի մասնակցելու:
https://iravunk.com/sim/?p=305978&l=am/