ԱՄՆ-ն դադարեցրել է զենքի մատակարարումն Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Ռոման Կոստենկոն։
«Իմ տեղեկություններով, սպառազինությունների (ԱՄՆ-ից) մատակարարումները (Ուկրաինային) դադարեցվել են։ Այն ընկերությունները, որոնք պետք է փոխանցեին այդ զենքերը, հիմա սպասում են, քանի որ լուծում չկա»,- ասաց նա։
Այս որոշման պատճառները դեռևս անհայտ են։
«Եվ բոլորը սպասում են, թե արդյոք որոշում կկայացվի՞ գոնե փողի դիմաց զենք մատակարարել այստեղ», - հավելել է Կոստենկոն: