Ռուսաստանի համար անընդունելի է օտարերկրյա զորքերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում. Պեսկով
Միջազգային
Ռուսաստանի համար անընդունելի է օտարերկրյա զորքերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ցանկանում եմ հիշեցնել արտաքին գործերի նախարարի խոսքերը. «ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական կոնտինգենտի տեղակայումն Ուկրաինայի տարածքում մեզ համար ընդունելի չի կարող լինել»»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Daily Telegraph թերթը, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ծրագրում է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրան ներկայացնել մինչև 30 հազար եվրոպացի զինծառայողներ Ուկրաինայում տեղակայելու ծրագիրը։ Համապատասխան պլան է մշակվել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից։
Ուկրաինայում եվրոպական ռազմական կոնտինգենտի առաջադրանքները, ին
https://iravunk.com/sim/?p=305884&l=am/