Թրամփը հրապարակավ կրկնել է այն ամենը, ինչ գրել էր Զելենսկու մասին երեկ (Տեսանյութ)

Միջազգային

Թրամփը կրկնել է այն ամենը, ինչ գրել էր Զելենսկու մասին նախօրեին.

«Մտածեք այս մասին, թե ինչպես է այս բավականին հաջողակ կատակերգու նախագահ Զելենսկին ԱՄՆ-ին համոզել 300 միլիարդ դոլար ծախսելու մի պատերազմի վրա, որը հնարավոր չէ հաղթել: Եվ այնուամենայնիվ, այս պատերազմը չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ։ Իսկ իմ նախագահ եղած ժամանակ 4 տարի պատերազմներ չեն եղել։

ԱՄՆ-ը 200 միլիարդ դոլարով ավելի է ծախսել, քան Եվրոպան: Մենք փորձում ենք հետ ստանալ այս գումարը։ Ես հարցնում եմ՝ ինչո՞ւ մենք դա չենք անում ճիշտ այնպես, ինչպես Եվրոպան: Մենք շատ ավելին ենք ծախսել, և պետք է հավասարեցնել ամեն ինչ: ԱՄՆ-ն ոչինչ հետ չի ստացել, իսկ նրանց գումարը վերադարձրել է որպես վարկ։ Մենք փորձում ենք հետ ստանալ այս գումարը և փորձում ենք համաձայնության գալ հազվագյուտ հողային մետաղների հարցում, բայց նրանք չհամաձայնվեցին, մերժում են։ Ես նրանց ասում եմ՝ մենք ծախսել ենք 300 միլիարդ դոլար։ Եվրոպան հետ է ստանում իր փողերը, իսկ մենք՝ ոչ: Մենք ուղղակի փո՞ղ ենք բաժանում: Բայդենի վարչակազմը պարզապես փո՞ղ էր բաժանում։

Բայց նրանք գործ չունեն նույն Միացյալ Նահանգների հետ, ինչ մի քանի ամիս առաջ էր։ Ինչու՞ խաբեբա Ջո Բայդենը դա արեց և ինչո՞ւ հետ չպահանջեց իր գումարը։ Եվ այս պատերազմն ավելի կարևոր է Եվրոպայի համար, քան մեզ։ Մեր միջև բավականին մեծ, գեղեցիկ օվկիանոս կա։ Մենք փորձում ենք օգնել Եվրոպային, և Զելենսկին խոստովանում է, որ փողի կեսը, որ ուղարկել ենք իրենց, նրանք նույնիսկ չգիտեն, թե որտեղ է դա։ Նա ասաց, որ չգիտի, թե ուր է գնացել միջոցների կեսը։ Պարզապես հիանալի, հիանալի:

Նա հրաժարվում է ընտրություններ կազմակերպելուց։ Այսինքն, ըստ հասարակական կարծիքի հարցումների, նրա վարկանիշն այնքան էլ բարձր չէ։ Ինչպե՞ս կարող է վարկանիշը բարձր լինել, եթե քաղաքներն ավերակ են։ Գրեթե բոլոր քաղաքները: Եվ այն, ինչ նա լավ է անում, Ջո Բայդենի հետ խաղալն է: Բայց սա այլեւս չի կրկնվի:

Փաստացի դիկտատոր, առանց ընտրությունների Զելենսկին պետք է արագ գործի, այլապես երկրից ոչինչ չի մնա: Կառավարելու բան չի լինի։ Քանի որ այն շարժվում է սխալ ուղղությամբ:

Մինչդեռ մենք հաջողությամբ բանակցում ենք Ռուսաստանի հետ, թե ինչպես ավարտենք այս պատերազմը՝ բանակցելով։ Եվ դա կարող է անել միայն Թրամփի վարչակազմը, նույնիսկ Պուտինն է դա խոստովանել։ Բայդենը նույնիսկ չփորձեց, Եվրոպան ոչինչ չկարողացավ անել: Զելենսկին, իհարկե, ուզում է... Ես չգիտեմ, թե նա ինչ է ուզում: Որպեսզի փողերը շարունակեն հոսե՞լ: Բայց նրան իսկապես դուր չի եկել, որ իրեն չեն հրավիրել։ Նա շատ էր զայրացել, որ իրեն չեն հրավիրել Սաուդյան Արաբիա։ Բայց նա աշխատել է 3 տարի, իսկ 3 տարում ոչ մի հանդիպում, ոչ մի հեռախոսազրույց չի կազմակերպել։ Ռուսաստանը կորցրել է 900 հազար մարդ, Ուկրաինան՝ 700 հազար մարդ, հնարավոր է։ Սարսափելի է։ Գրեթե ամեն ինչ սփռված է դիակներով։ Ես դա տեսա արբանյակային լուսանկարներում:

Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին, իհարկե, շատ վատ է արել այս ամենը։ Միլիոնավոր մարդիկ բոլորովին անհիմն մահացան։ Պատերազմը չես կարող կանգնեցնել, եթե չես բանակցում, իսկ նա 3 տարի ոչինչ չի արել։ Մենք հուսով ենք, որ շուտով կհասնենք հրադադարի՝ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

https://iravunk.com/sim/?p=305846&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան