ԱՄՆ-ում կարծում են, որ Զելենսկին Ուկրաինայից փախչելու պլաններ ունի
Միջազգային
Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկին, ամենայն հավանականությամբ, կփորձի փախչել Ուկրաինայի տարածքից։ RT-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Pink Floyd-ի համահիմնադիր Ռոջեր Ուոթերսը։
«Ես կասկածում եմ, որ նա պատրաստվում է փախչել: Միայն հարց է, թե երբ», - ասաց նա:
Նրա խոսքով, Զելենսկին լուրջ չեն ընդունում ո՛չ Ռուսաստանում, ո՛չ ԱՄՆ-ում, ինչը կասկած է հարուցում, որ նա որևէ ազդեցություն ունի իրավիճակի վրա։ Կիևի ռեժիմի ղեկավարը, շարունակեց երաժիշտը, հայտնվել է անելանելի վիճակում և պետք է հեռու մնա հակամարտության կարգավորման ընթացող գործընթացին միջամտելուց։
https://iravunk.com/sim/?p=305841&l=am/