Կուրսկի ճակատում գրոհող ռուսական բանակը մտել է հարակից Սումիի մարզ (Քարտեզ)
Միջազգային
Կուրսկի ճակատում գրոհող ռուսական բանակը մտել է հարակից Սումիի մարզ։
Իմաստը պարզ է: Նախ՝ այս կերպ ռուսական ուժերը շրջանցում են օրերս գրավված Սվերդլիովոյից Սուջա տանող բավականին անհարմար ուկրաինական դիրքերը (Քարտեզում)։
Բանն այն է, որ այս հատվածում դեպի Սուջա հարձակվող ռուսական ուժերը սպառնում են փակել Սումի մարզից եկող մայրուղին, որը ողջ Կուրսկի ճակատում ուկրաինական ուժերի մատակարարումների հիմնական ուղին է: Փակելով ճանապարը, ռուսները պարզապես Կուրսկում ուկրաինական ողջ խմբավորումը վերցնում է շրջապատման մեջ: Ահա, դա թույլ չտալու համար ուկրաինական կողմը գործնականում բոլոր հրարավոր ուժերը կենտրոնացրել է Սվերդլիովոյից Սուջա տանող ուղղությամբ:
Իսկ ահա ռուսները, շեղելով հարձակման հիմնական ուղղությունը, մտան Սումի մարզ, եւ սպառնում են այստեղ ուկրաինական թույլ պաշտպանությունն արագորեն ջարդելով, հենց այստեղ փակոլ նույն մայրուղին` Բորիսովկանից մի փոքր ներքեւ: Արդյունքը նույն շրջապատումն է լինելու: Եթե ուկրաինական կողմը ուժերը տեղափոխի այս ուղղությունը պաշտպանելու, ապա կդատարկի Սվերդլիովո-Սուջա հատվածը: Իսկ հավելյալ ուժեր այս հատված նետելու հնարավորությունները, մեղմ ասած, խիստ սահմանափակ են:
Բացի այդ, թեեւ սա մեծ ուժերով լիարժեք մուտք չէ Սումիի շրջան։ Բայց ակնհայտ է, որ Կուրսկի շրջանի տարածքի ազատագրումից հետո այստեղ անվտանգության գոտի է ստեղծվելու։ Առնվազն:
https://iravunk.com/sim/?p=305833&l=am/