Հաճույքով կհանդիպեմ Թրամփին, ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն այնպիսին են, որ մի բաժակ սուրճի շուրջ հանդիպումը բավարար չէ․ Պուտին

Միջազգային

Նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունների արդյունքները։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին Պուտինը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

«Ռուսաստանը առաջին քայլն է արել՝ վերսկսելու ԱՄՆ-ի հետ աշխատանքը տարբեր ոլորտներում, որտեղ կա փոխադարձ հետաքրքրություն, այդ թվում՝ Մերձավոր Արևելքը: Ռիադում կայացած հանդիպման նպատակն ու խոսակցության առարկան վստահության վերականգնումն էր։ Ռուսական պատվիրակությունը հայտնել է, որ Էր-Ռիադում բանակցություններում եղել են ԱՄՆ-ից մարդիկ, ովքեր բաց են եղել համատեղ աշխատելու համար։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքը կվերսկսվի բնականոն հունով»,- ասել է նա։

«Այստեղ ամենակարևորը բոլոր շատ հրատապ հարցերի, այդ թվում՝ ուկրաինական կարգավորման հարցում, այն է, որ առանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև վստահության մակարդակի բարձրացման, պարզապես անհնար է լուծել շատ հարցեր, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամը։
Ռուսաստանը չհրաժարվեց Ուկրաինայի և եվրոպացիների հետ բանակցություններից, նրանք էին, որ դադարեցրին կամ արգելեցին շփումները: Վաշինգտոնը ելնում է նրանից, որ բանակցությունները տեղի կունենան թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի մասնակցությամբ, Կիևին ոչ ոք չի բացառում»,-նշել է Պուտինը։

Խոսելով Թրամփի հետ հանդիպման մասին, նա նշել է, որ դրան դեռ պետք է նախապատրաստվել։

«Ես հաճույքով կհանդիպեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, վաղուց նրան չեմ տեսել, սակայն դա նախապատրաստություն է պահանջում։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այսօր այնպիսին են, որ մի բաժակ սուրճի շուրջ հանդիպումը բավարար չէ։
Մենք պետք է պատրաստվենք տարբեր հարցերի շուրջ ընդունելի լուծումների հասնելու համար։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության մեջ միջնորդների կարիք չկա։ Թրամփի հետ հանդիպում անցկացնելու ցանկությունը երկկողմանի է»,- նշել է Պուտինը։

https://iravunk.com/sim/?p=305819&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան