Ինչ են պայմանավորվել Վաշինգտոնը և Մոսկվան․ նոր մանրամասներ
Միջազգային
Ամերիկյան կողմը, մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ՌԴ–ԱՄՆ բանակցությունները, նշել է՝ կողմերը պայմանավորվել են համագործակցել աշխարհաքաղաքական ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կստեղծվի նաև խորհրդակցությունների մեխանիզմ՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչ» գործոնների հաղթահարման համար:
Կողմերը պայմանավորվել են նաև գործակցել տնտեսության և ներդրումների ոլորտում: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ Սաուդյան Արաբիայում համնդիպումը «քայլ էր առաջ»:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պայմանավորվել են վերականգնել Մոսկվայում և Վաշինգտոնում դեսպանատների անձնակազմը, հայտնել է AP-ն։
«Բոլոր կողմերը պետք է զիջումների գնան Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար»,- ասել է Ռուբիոն՝ ի պատասխան Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների չեղարկման մասին հարցին։
Ռուսաստանը և ԱՄՆ-ն առաջարկել են խաղաղության եռաստիճան ծրագիր, որը ներառում է հրադադար, ընտրություններ Ուկրաինայում, իսկ հետո վերջնական համաձայնություն, հայտնել է «Fox News»-ը։
Կողմերը պայմանավորվել են նաև ստեղծել խորհրդատվական մեխանիզմ՝ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում խնդիրները հաղթահարելու համար
https://iravunk.com/sim/?p=305715&l=am/