ԵՄ հստակեցրել է՝ ինչին է ուղղված հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը
Միջազգային
Եվրամիության կողմից հակառուսական պատժամիջոցների հաջորդ փաթեթը անդրադառնալու է ռուսական էներգետիկ ոլորտի վրա։ Այս մասին France Info հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
«Պատժամիջոցների 16-րդ փաթեթն առաջին հերթին կանդրադառնա Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսների վրա»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ սահմանափակող միջոցները ազդելու են նաեւ մի շարք «խաղացող երկրների վրա, որոնք հեշտացնում են պատժամիջոցների շրջանցումը»։
https://iravunk.com/sim/?p=305702&l=am/