ԱՄՆ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է վճարել Reuters-ին զանգվածային ստերի համար․ Մասկ
Միջազգային
Վաշինգտոնը Reuters միջազգային լրատվական գործակալությանը վճարել է «միլիոնավոր դոլարներ՝ մոլորեցնելու համար»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը, փոխանցում է EADaily-ն։
«ԱՄՆ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է վճարել Reuters -ին՝ հանրությանը զանգվածաբար մոլորեցնելու համար։ Դա բառացիորեն այն է, ինչ գրված էր պայմանագրում» - գրել է նա X-ում:
Մասկը գործակալության գործունեությունն անվանել է «լիակատար խարդախություն»։
https://iravunk.com/sim/?p=305324&l=am/