Պուտին-Թրամփ հեռախոսազանգը վախ ու դող է առաջացրել․ Economist

Միջազգային

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը ստվեր է գցել ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաների վրա՝ վախ ու դող ներարկելով նրանց մեջ։ Ուկրաինացի պաշտոնյաները կարծում են, որ կարգավորումը տեղի կունենա առանց Կիևի մասնակցության, գրում է The Economist ամսագիրը։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների զրույցի մասին հոդվածում հրատարակությունը նշում է, որ Կիևում և եվրոպական երկրների մայրաքաղաքներում, նույնիսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփի առաջին խոստումներից հետո՝ արագ դադարեցնել ուկրաինական հակամարտությունը, վախենում էին, որ Վաշինգտոնը Ուկրաինան կթողնի առանց աջակցության։

«Նրանց մտավախությունն ուժեղացավ փետրվարի 12-ին, երբ Թրամփը հեռախոսով խոսեց Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ առանց նախապես Ուկրաինայի հետ խորհրդակցելու, և հայտարարեց, որ պատերազմը դադարեցնելու բանակցությունները անմիջապես կսկսվեն: Զանգը վախ ու դող առաջացրեց Կիևում և եվրոպական այլ մայրաքաղաքներում»,- գրում է պարբերականը։

Հրատարակությունը նշում է, որ Թրամփը «գործնականում սկսում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ դրա դիմաց ոչ մի շոշափելի զիջում չստանալով», և այս ֆոնին Ուկրաինային ԱՄՆ աջակցության ապագան «մշուշոտ է»։

«Կարծում եմ, որ ամեն ինչ կորոշվի առանց Ուկրաինայի մասնակցության: Ուկրաինան խաբված է: Եվ ի դեպ, Եվրոպան նույնպես», - ամսագրին ասել է ուկրաինացի մի անանուն պաշտոնյա:

 

https://iravunk.com/sim/?p=305306&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան