Թրամփի հատուկ բանագնաց Վիտկովն այցելել է Մոսկվա՝ բանակցելու Ռուսաստանում բանտարկված ամերիկացի Ֆոգելի վերադարձի շուրջ, որւ ձերբակալվել է լրտեսության համար: Նա արդեն ինքնաթիռում է։ Փոխանակման շրջանակներում Ֆոգելի ազատումը Ռուսաստանի կողմից «բարի կամքի» նշան է և Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «լավ նշան», ասել է Սպիտակ տունը:
«...Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովը Ռուսաստանի կողմից կալանավորված ամերիկացի Մարկ Ֆոգելի հետ լքում է Ռուսաստանի օդային տարածքը։ Նախագահ Թրամփը, Սթիվ Վիտկոֆը և նախագահի խորհրդականները համաձայնության են եկել գործարքի: Սա ցույց է տալիս ռուսների բարեխղճությունը և ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում Ուկրաինայի սարսափելի պատերազմին վերջ տալու համար։ Ննախագահ Թրամփը կշարունակի աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր ամերիկացիները չեն վերադարձվել Միացյալ Նահանգներ»: