Թրամփը հիմա էլ 500 միլիարդ է պահանջում Ուկրաինայից
Միջազգային
Թրամփը չի բացառել, որ Ուկրաինան «մի օր կարող է դառնալ Ռուսաստան»: Ըստ այդմ էլ, Fox News-ին տված հարցազրույցում նա հավելել է, որ ցանկանում է հետ ստանալ Կիևի վրա ծախսված գումարը:
«Ես արդեն ասել եմ նրանց, որ ուզում եմ ստանալ համարժեքը հազվագյուտ հողային մետաղների տեսքով՝ մոտ 500 միլիարդ դոլար արժողությամբ, և նրանք, փաստորեն, արդեն համաձայնել են դրան»:
Ավելի վաղ Թրամփը Զելենսկիին խնդրել էր ինչ-որ բան տալ Ուկրաինայի վրա ծախսված գումարի դիմաց՝ նշելով բնական ռեսուրսները։ Զելենսկին հայտարարել է հանրապետականի հետ գործարքի գնալու պատրաստակամության մասին։
Ստացե՞լ է Ուկրաինան ԱՄՆ-ից 500 միլիարդ: Եթե ամգամ նման թղթեր կան, այդ գումարի ո՞ր մասն է մնացել ԱՄՆ-ում, ո՞ր մասն է գրպանել Զելենսկին` իր թիմով հանդերձ: Բայց արդյունքում, հիմա Ուկրաինան է, որ ոչ միայն Արեւմուտքի պատճառով ավիրնել է, կրցրել հարյուր հազարավոր կյանքեր, միլիոնավորները հեռացել են, հիմա էլ կանգնած իր ունեցվածքը կորցնելու եզրին: Իսկ դա փաստացի նշանակում է պետության կորուստ: Ահա, սա է եվրաերազանքների իրական արդյունքը:
https://iravunk.com/sim/?p=305064&l=am/