Կրեմլը հասկացրել է, որ Պուտինի կողմից հնչեցված պահանջների կատարումը մնում է բանակցություններ սկսելու նախապայման. Reuters
Միջազգային
Կրեմլը հասկացրել է, որ անցյալ հունիսին Պուտինի կողմից հնչեցված պահանջների կատարումը մնում է բանակցություններ սկսելու նախապայման, հայտնում է Reuters-ը։
Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հաջողությունն անհնար է առանց Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիայի շրջաններից ուկրաինական զինված ուժերի դուրսբերման, ինչպես նաև Կիևի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելու մասին Կրեմլի պահանջների կատարման։
Հայտարարությունը հնչել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու բանակցություններում:
«Քաղաքական լուծումը, ինչպես մենք պատկերացնում ենք, չի կարող հասնել այլ կերպ, քան այն, ինչ ասել է նախագահ Պուտինը հունիսին ՌԴ ԱԳՆ-ում ունեցած իր ելույթում ասել է ամբողջությամբ։ Ահա թե որտեղ ենք մենք հիմա, և որքան շուտ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և մյուսները հասկանան դա, այնքան լավ կլինի, և մոտ կլինի այս ցանկալի քաղաքական լուծումը բոլորի համար»,- ասել է Ռյաբկովը Մոսկվայում կայացած ճեպազրույցում` մեջբերում է Reuters-ը:
Ռյաբկովը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը լուրջ փոփոխություններ չի տեսել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի մոտեցման մեջ։
ՌԴ արտգործնախարարության մեկ այլ փոխղեկավար Միխայիլ Գալուզինը նույնպես ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կրեմլը դեռ չի ստացել խաղաղ կարգավորման առաջարկներ, որոնք իրեն հարմար կլինեն։ «Կարևոր է, որ խոսքերն ապահովվեն գործնական քայլերով, որոնք հաշվի են առնում Ռուսաստանի օրինական շահերը, պատրաստակամություն են ցուցաբերում արմատախիլ անելու ճգնաժամի հիմնական պատճառները և ճանաչելու նոր իրողությունները։ Նման կոնկրետ առաջարկներ դեռ չեն եղել», - ասաց Գալուզինը:
https://iravunk.com/sim/?p=305056&l=am/