Ռումինիայի նախագահը հրաժարական է տալիս
Միջազգային
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ փետրվարի 12-ին հրաժարական կտա, որպեսզի խորհրդարանը ստիպված չլինի իմփիչմենթի ենթարկել իրեն։ Այս մասին գրում է Euromedia24-ը։
«Մի քանի օրից խորհրդարանը կքվեարկի իմ պաշտոնանկության օգտին, և Ռումինիայում ճգնաժամ կառաջանա, Ռումինիան այս ճգնաժամից փրկելու համար փետրվարի 12-ին, կթողնեմ իմ պաշտոնը», - ասել է նա:
Ըստ Յոհանիսի՝ ոչ ոք չի շահի այս որոշումից, սակայն հանրաքվեն բացասաբար անդրադառնալու է ներքին և արտաքին քաղաքականության վրա և հանգեցնելու է հասարակության պառակտմանը։ Յոհանիսն ընդգծել է, որ չի ցանկանում, որ Ռումինիան դառնա «ծիծաղի առարկա ողջ աշխարհի համար»։
https://iravunk.com/sim/?p=305027&l=am/