Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհնար է. ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին
Միջազգային
Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին և՛ գործնականում, և՛ տեսականորեն անհնար է, այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ բաց տեքստով ասում են, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից՝ դեռևս չերաշխավորված եվրոանդամակցություն ստանալուց առաջ, այսինքն՝ փլուզի տնտեսական կապերը Ռուսաստանի հետ՝ առանց համարժեք փոխհատուցման:
https://iravunk.com/sim/?p=305021&l=am/