Ադրբեջանն արգելել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի մուտքը երկիր
Միջազգային
Ադրբեջանը ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին ներառել է այն անձանց ցուցակում, որոնց մուտքը հանրապետություն արգելված է, հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Այս որոշումը, ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, կապված է Վալուևի հայտարարությունների հետ՝ կապված Բաքվում «Ռուսական տունը» փակելու Ադրբեջանի իշխանությունների որոշման հետ։ «ՌԴ Պետդումայի զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Վալուևի՝ Ադրբեջանի և մեր ժողովրդի դեմ ուղղված վիրավորական հայտարարությունները, մեր երկրի հասցեին սպառնալից հայտարարությունները միանգամայն անընդունելի են։ Նշված պատգամավորի հակաադրբեջանական հայացքների պատճառով նրա անունը ներառվել է այն անձանց ցուցակում, ում մուտքն արգելված է Ադրբեջանի Հանրապետություն»,- լրագրողներին ասել է Հաջիզադեն։
Ինչպես հիշեցրել է ԱԳՆ ներկայացուցիչը, սա ՌԴ Պետդումայի պատգամավորներին «անցանկալի անձանց» ցուցակում ընդգրկելու առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ համապատասխան ցուցակում ընդգրկվել էին նաև Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը և Ընտանիքի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիտալի Միլոնովը։
https://iravunk.com/sim/?p=305019&l=am/