ԻԼՀԱՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Վերլուծություն

Ինչ­պես ա­վե­լի վաղ ա­ռիթ ու­նե­ցել էինք են­թադ­րութ­յուն հայտ­նել, Նի­կո­լի այս վա­շինգ­տոն­յան այ­ցի հիմ­նա­կան ի­մաստն ա­մե­նե­ւին էլ կրո­նա­կան մի­ջո­ցա­ռու­մը կամ տա­րաբ­նույթ մանր-մունր հանդի­պում­նե­րը չեն: Ն­րա հա­մար շատ ա­վե­լի էա­կան է հաս­կա­նալ, թե, խո­շոր հաշ­վով, ինչ մթնո­լորտ է փոխ­վել ԱՄՆ-ում՝ Թ­րամ­փի իշ­խա­նութ­յան գա­լով: Ըստ այդմ էլ, թե ինչ սպա­սե­լիք­ներ կա­րող է ու­նե­նալ ԱՄՆ-ից, եւ, ել­նե­լով այդ նոր ի­րա­վի­ճա­կից, ինչ հա­րա­բե­րություն­ներ կա­րող է ու­նե­նալ մի կող­մից՝ Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի, իսկ մյուս կող­մից՝ թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի հետ տար­վող գոր­ծըն­թաց­ների հետ կապ­ված: Վեր­ջա­պես, նաեւ ինչ­քա­նո՞վ կա­րող է պա­հել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ներ­կա ուլտ­րա­լի­բե­րալ Եվ­րո­պա­յի հետ, երբ այս թե­ւը Թ­րամ­փի հետ գտնվում է սուր պայ­քա­րի փու­լում:

ԻՆՉ Է ՆԻԿՈԼՆ ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԻՑ

­Հե­ղի­նա­կա­վոր ա­մե­րի­կա­գետ Սու­րեն Սարգս­յա­նը եւս այդ­պես է տե­սում Նի­կո­լի այ­ցի նպա­տակ­նե­րը: Ըստ մի­ջազ­գայ­նա­գե­տի` «Սա­կայն կար­ծում եմ, որ Փա­շին­յա­նի ի­րա­կան օ­րա­կար­գը բա­ցար­ձա­կա­պես այս մի­ջո­ցա­ռում­նե­րին մաս­նակ­ցե­լը չէ։ Բո­լո­րին հայտ­նի է, որ Փա­շին­յանն ա­ռանձ­նա­պես աչ­քի չի ընկ­նում հա­վատ­քի եւ կ­րո­նի նկատ­մամբ իր հե­տաքրքր­վա­ծութ­յամբ կամ հա­վատ­քի ու­ժով։ Ա­վե­լին, ինձ զար­մաց­րեց, որ այ­ցին մաս­նակ­ցում է նաեւ Ար­սեն Թո­րոս­յա­նը, ով, որ­քա­նով ինձ հայտ­նի է, նույն­պես կրո­նա­կան մարդ չէ։ Սա նշա­նա­կում է, որ նրա այ­ցի նպա­տա­կը այլ է, եւ կ­րո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րն ըն­դա­մե­նը պատր­վակ են։ Կար­ծում եմ, որ այ­ցի ի­րա­կան պատ­ճառ­ներն այլ են»: Այդ թվում, որ. «Փա­շին­յա­նի հա­մար կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տութ­յուն է հաս­կա­նալ, թե ո՞ր ուղ­ղութ­յամբ է զար­գա­նա­լու Թ­րամ­փի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը։ Արդ­յո՞ք նա կա­րող է ա­պա­վի­նել ԱՄՆ ա­ջակ­ցութ­յա­նը, եւ­ արդ­յո՞ք Թ­րամ­փի վար­չա­կազ­մը կտրա­մադ­րի այն տնտե­սա­կան, ֆի­նան­սա­կան եւ քա­ղա­քա­կան ա­ջակ­ցութ­յու­նը, ո­րը Բայ­դե­նի վար­չա­կազ­մը տրա­մադ­րում էր Փա­շին­յա­նին»: Հաշ­վի առ­նե­լով, որ այդ՝ ա­մե­րիկ­յան գոր­ծո­նով պայ­մա­նա­վոր­ված է, որ տե­ւա­կան ժա­մա­նակ Նի­կո­լը ինչ-որ գոր­ծու­նեութ­յուն էր կա­ռու­ցում՝ սկսած հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րից եւ Բ­լին­քե­նի կող­մից ա­ռա­ջադր­ված «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րից», հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թա­ցից, վեր­ջաց­րած Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի ուղ­ղութ­յամբ կուր­սով: Վեր­ջա­պես, ի՞նչ քա­ղա­քա­կա­նութ­յու­ն է Թ­րամ­փը որ­դեգ­րե­լու Հա­յաս­տա­նի, ա­սենք նաեւ՝ Ադր­բե­ջա­նի, Վ­րաս­տա­նի, մի խոս­քով՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սի նկատ­մամբ:

Ու­րեմն` ա­մեն ինչ վե­րած­վում է նրան, թե ինչ կա­սեն Վա­շինգ­տո­նում Նի­կո­լին կամ, առ­հա­սա­րակ, ո­րե­ւէ բա կա­սե՞ն: Ընդ ո­րում, թվարկ­ված բո­լոր հար­ցե­րով իր հա­մար քիչ թե շատ դրա­կան արդ­յուն­քի հար­ցում Նի­կոլն ու­նի լուրջ խնդիր: Ինչ­պես միան­գա­մայն տե­ղին հի­շեց­նում է մի­ջազ­գայ­նա­գե­տը՝ «Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յու­նը վստահ էր, որ ընտ­րութ­յուն­նե­րում հաղ­թե­լու են դե­մոկ­րատ­նե­րը…»: Այ­սինքն, հիմ­նա­կան խա­ղադ­րույք­ներն այդ ուղ­ղութ­յամբ են ի­րա­կա­նաց­րել, ո­րը, թե­րեւս, թրամ­փա­կան­նե­րի աչ­քից չի վրի­պել: Եվ հի­մա, ե­թե միայն Նի­կո­լին այն­տեղ մեկն ըն­դու­նի, պետք է նախ ցու­ցադ­րա­բար հրա­ժար­վի ԱՄՆ իշ­խա­նա­կան նախ­կին թե­ւից, ո­րը, ի­հար­կե, այլ խնդիր­ներ է ա­ռա­ջաց­նե­լու: ԱՄՆ իշ­խա­նա­կան նախ­կին թեւ ա­սա­ծը, փաս­տա­ցի, ներ­կա եվ­րո­պա­կան լի­բե­րալ­նե­րի թի­մա­կից­ներն են, եւ, պայ­մա­նա­կա­նո­րեն ա­սած, Բայ­դե­նից հրա­ժար­վե­լու դեպ­քում, պետք է հրա­ժար­վել նաեւ նրա եվ­րո­պա­կան լի­բե­րաս­տա­կան թի­մա­կից­նե­րից: Բայց են­թադ­րե­լի է, որ ան­ցած բուռն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Նի­կո­լը, ա­ռա­վել եւս՝ վստահ լի­նե­լով, որ Բայ­դե­նի իշ­խա­նութ­յու­նը դեռ մեկ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծով շա­րու­նակ­վե­լու է, հասց­րել է այն­քան շատ եւ ծանր կոմպ­րո­մատ­ներ թող­նել լի­բե­րա­լա­կան ար­խիվ­նե­րում, որ հի­մա նրանց հենց այն­պես «գցե­լը»՝ թրամ­փա­կան­նե­րի աչ­քը մտնե­լու հա­մար, կա­րող է ծանր հե­տե­ւանք­նե­րի տա­նել: Ի­հար­կե, կա­րե­լի է փոր­ձել հին խա­ղը խա­ղալ՝ Թ­րամ­փի մոտ ներ­կա­յա­նալ որ­պես մո­լի թրամ­փա­կան, հե­տո գնալ լի­բե­րալ­նե­րի մոտ, թե բա ինչ ա­նեմ, ստիպ­ված էի այդ­պես խո­սել, բայց չկաս­կա­ծեք՝ ես ձերն եմ: Ն­րան­ցից հե­տո էլ, ե­րե­ւի, կգնա Մոսկ­վա նույն ե­լույ­թով: Բայց ե­թե Մոսկ­վա-Ա­րեւ­մուտք դաշ­տում այդ խա­ղը ինչ-որ կերպ հնա­րա­վոր էր, նաեւ հաշ­վի առ­նե­լով ռուս­նե­րի զբաղ­վա­ծութ­յու­նը Ուկ­րաի­նա­յում, բայց ա­հա թրամ­փա­կան­ներ-լի­բե­րաստ­ներ ուղ­ղութ­յամբ դա քիչ ի­րա­տե­սա­կան է. բիզ­նե­սում «հին գայլ» Թ­րամ­փը, ա­ռա­վել եւս՝ տա­րաբ­նույթ տրյուկ­նե­րի վար­պետ լի­բե­րաստ­նե­րը նման խա­ղե­րին հա­զիվ թե «կուլ գնան»:

­Մի խոս­քով, ինչ-որ լուրջ մարդ (Թ­րամ­փի տար­բե­րա­կը բա­ցառ­վում է) Նի­կո­լին այն­տեղ կըն­դու­նի, թե՝ ոչ, էա­կա­նը դա չէ, այլ որ թրամ­փա­կան­նե­րի կող­մից Նի­կո­լին, որ­պես ի­րենց թե­ւի թե­կու­զեւ պու­ճու­րիկ պտու­տակ, ըն­դու­նե­լու տար­բե­րա­կը մնում է քիչ ի­րա­տե­սա­կան:

ԻՆՉ Է ԱԼԻԵՎՆ ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԻՑ

Ա­ռա­վել եւս, որ Թ­րամ­փը, ե­թե միայն ո­րո­շի հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ա­րա­գո­րեն ինչ-որ քա­ղա­քա­կան կուրս մշա­կել, շատ ա­վե­լի հա­վա­նա­կան է, որ կնա­խընտ­րի հիմ­նա­կան շեշ­տը դնել Ա­լիե­ւի վրա: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով իր ջերմ կա­պե­րը Իս­րա­յե­լի հետ, ո­րը, ի դեպ, Նի­կո­լի այս վա­շինգ­տոն­յան այ­ցի օ­րե­րին ա­ռա­վել քան ցայ­տուն դրսե­ւոր­վեցին: Ա­սենք, չմո­ռա­նանք նաեւ, որ 44-օր­յա պա­տե­րազ­մը Թ­րամ­փի ա­ռա­ջին նա­խա­գա­հութ­յան ժա­մա­նակ­նե­րում էր, եւ այդ փու­լում նա, դրսե­ւո­րե­լով միան­գա­մայն սա­ռը ռեակ­ցիա, ար­դեն իսկ ի ցույց դրեց, որ Նե­թան­յա­հու-Ա­լիեւ ուղ­ղութ­յունն աշ­խա­տում է եւ միան­գա­մայն հա­ջող:

Ու մյուս կող­մից Ա­լիեւն էլ ներ­կա­յումս այն­պի­սի կուրս է որ­դեգ­րել, որ աս­տի­ճա­նա­բար սկսում է տպա­վո­րութ­յուն ստեղ­ծել, որ է­լի կցան­կա­նար Նե­թան­յա­հու-Թ­րամփ խո­ղո­վակն աշ­խա­տեց­նել իր օգ­տին: Խոսքն այն հե­տե­ւո­ղա­կան կոշ­տութ­յան մա­սին է, ո­րին Ա­լիե­ւը գնում է ռու­սա­կան, ա­սենք նաեւ ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ: Խոս­քը նախ Ռու­սաս­տա­նում կոր­ծան­ված ադր­բե­ջա­նա­կան ինք­նա­թի­ռի պատ­մութ­յան մա­սին է: Այդ մի­ջա­դե­պը հե­տաքն­նող Ղա­զախս­տանն այդ­պես էլ չի ներ­կա­յաց­նում Ռու­սաս­տա­նին ինչ-որ լուրջ մե­ղադ­րանք­ներ ուղ­ղող հիմ­քեր, հա­մե­նայն­դեպս այն հար­ցե­րում, ո­րոնք Ա­լիեւն իր նախ­նա­կան դժգո­հութ­յու­ննե­րի հիմք էր սար­քել: Օ­րերս հրա­պա­րակ­վեց մի­ջանկ­յալ զե­կույց, որ­տեղ հաս­տատ­վում է, որ ինք­նա­թի­ռին թռչուն­նե­րի հար­վա­ծի եւ ներ­սում թթված­նի բա­լո­նի պայթ­յու­նի մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րը, ո­րոնք Ա­լիե­ւը ներ­կա­յաց­նում էր, որ­պես ռու­սա­կան քա­րոզ­չութ­յան մաս­նիկ, ի­րա­կա­նում ռուս դիս­պետ­չեր­նե­րին ա­սել են հենց ինք­նա­թի­ռի օ­դա­չու­նե­րը: Հա­ջոր­դը, դիս­պետ­չեր­ներն ինք­նա­թի­ռին ա­ռա­ջար­կել են վայ­րէջ­քի գնալ շատ ա­վե­լի մոտ եւ հա­գեց­ված ռու­սա­կան մի քա­նի օ­դա­նա­վա­կա­յան­ներ, բայց հենց օ­դա­չու­ներն են նա­խընտ­րել Ղա­զախս­տան թռնել: Նաեւ, զե­կույ­ցը հաս­տա­տել է, որ ե­ղել է ար­տա­քին հար­ված, սա­կայն ո­րե­ւէ հիմ­նա­վո­րում դեռ չկա՝ դա տե­ղի է ու­նե­ցել ռու­սա­կան հրթի­ռի՞ց, ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չո­ւի՞ց, թե՞ ինչ-որ այլ պատ­ճա­ռով, եւ այդ­պես շա­րու­նակ: Ու չնա­յած այդ ա­մե­նին, Բա­քուն սպառ­նում է, թե դի­մե­լու է մի­ջազ­գա­յին դա­տա­րան:

­Կա­րե­լի է նաեւ այդ սպառ­նա­լի­քը հա­մա­րել թե­ման քա­ղա­քա­կա­նից ի­րա­վա­կան դաշտ տե­ղա­փո­խե­լու քայլ: Միայն թե, այս ա­մե­նին զու­գա­հեռ, Բաք­վում սկսե­ցին քա­րո­զար­շավ, թե. «Ռու­սաս­տա­նը եր­կու ան­գամ օ­կու­պաց­րել է Ադր­բե­ջա­նը: Ռու­սաս­տա­նը հան­ցա­գոր­ծութ­յուն է կա­տա­րել ադր­բե­ջա­նա­կան ժո­ղովր­դի նկատ­մամբ»: Ընդ ո­րում, քա­րո­զին ան­ձամբ մաս­նակ­ցում է Ա­լիե­ւը, որ. «1920 թվա­կա­նին Ռու­սաս­տա­նը ներ­խու­ժեց Ադր­բե­ջա­նի տա­րածք, օ­կու­պաց­րեց եր­կի­րը եւ­ ա­պօ­րի­նի կեր­պով Հա­յաս­տա­նին փո­խան­ցեց Զան­գե­զու­րի շրջա­նը»: Իսկ այն, որ Հեյ­դա­րո­վի­չը ո­րո­շեց խզել կա­պե­րը «Ռոս­սոտ­րուդ­նի­չեստ­վո­յի» հետ, ա­մե­նա­ցայ­տուն փաս­տը կա­րե­լի է հա­մա­րել:

Ի­հար­կե, կա­րե­լի է հի­շեց­նել, որ մինչ այդ առ­հա­սա­րակ Ադր­բե­ջան չի ե­ղել, նաեւ, որ խոս­քը Ռու­սա­կան կայ­ս­րութ­յան տա­րածք­նե­րի մա­սին է: Սա­կայն դա Ա­լիեւն էլ լավ գի­տի, եւ ներ­կա քա­րոզ­նե­րով, նա, ըստ էութ­յան, շա­րու­նա­կում է ոչ թե ըն­դա­մե­նը Հա­յաս­տա­նի հո­ղե­րը գրա­վե­լու հա­մար հիմք ստեղ­ծել, այլ նաեւ՝ կտրել Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի ցա­մա­քա­յին կա­պը:

Ա­լիե­ւին կա­րե­լի է «հաս­կա­նալ»: Ռուս-ի­րա­նա­կան այն կուր­սը, ո­րը դրվեց ռազ­մա­վա­րա­կան հա­մա­ձայ­նագ­րում, եւ ո­րում խոս­վում է ինչ­պես կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում եր­րորդ ու­ժե­րի ներ­կա­յութ­յու­նը բա­ցա­ռե­լու, այն­պես էլ այդ ուղ­ղութ­յամբ մասշ­տա­բա­յին կո­մու­նի­կա­ցիոն մի­ջանցք ստեղ­ծե­լու մա­սին, մի կող­մից՝ շա­հույ­թի տե­սանկ­յու­նից Ա­լիե­ւի հա­մար կա­րող է ցան­կա­լի լի­նել: Բայց նաեւ, սա մի ուղ­ղութ­յուն է, ո­րը, Ա­լիե­ւի բա­ռա­պա­շա­րով, կա­րող է նո­րից տա­նել «ռու­սա­կան օ­կու­պա­ցիա­յի»: Այ­սինքն, իր­են լիար­ժեք սուլ­թան զգա­ցող Ա­լիե­ւը կա­րող է վերս­տին հայտն­վել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րին են­թա­կա վի­ճա­կում եւ դրա դեմ փոր­ձում է «ա­տամ ցույց տալ»:

Ու դրա հա­մար կա վեր­ջին հնա­րա­վո­րութ­յու­նը, այ­լա­պես «հնա­րա­վո­րութ­յան պա­տու­հա­նը» վերջ­նա­կա­նա­պես է փակ­վե­լու: Այ­սինքն, կա­րե­լի է այս պա­հին փոր­ձել Նե­թան­յա­հու-Թ­րամփ խո­ղո­վակն օգ­տա­գոր­ծել՝ ԱՄՆ նոր վար­չա­կազ­մի հե­տաքրք­րութ­յունն ա­ռա­ջաց­նե­լու հա­մար: Այ­լա­պես, ե­թե լի­նեն Պու­տին-Թ­րամփ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, ապա ո՞վ ի­մա­նա, թե դա ինչ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղութ­յուն է ա­ռա­ջաց­նե­լու ընդ­հան­րա­կան ի­մաս­տով՝ Անդր­կով­կա­սում եւ մաս­նա­վո­րա­պես՝ Ադր­բե­ջա­նի ուղ­ղութ­յամբ:

https://iravunk.com/sim/?p=304839&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան