Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը ապաստան կխնդրի Ռուսաստանից
Միջազգային
Ֆրանսիացի լրագրող Նատաշա Ռեյը, ով պնդում էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթը, իրականում տղամարդ է, հաջորդ շաբաթ քաղաքական ապաստան կխնդրի Ռուսաստանից։ Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Ֆրանսուա Դանգլեանը։
Պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալը, հավանաբար, դա կանի Փարիզում ՌԴ դեսպանատան միջոցով։ Ինչպես նշել է փաստաբանը, լրագրողը կարծում է, որ «քանի որ Ռուսաստանը քաղաքական ապաստան է տվել Էդվարդ Սնոուդենին, միգուցե Ռուսաստանը նրան էլ տա»։
https://iravunk.com/sim/?p=304646&l=am/