Թրամփ. ԱՄՆ-ը «վերահսկելու է» Գազայի հատվածը
Միջազգային
Թրամփը Նեթանյահույի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ ԱՄՆ-ը «վերահսկելու է» Գազայի հատվածը և պատասխանատու կլինի տարածաշրջանի համար։
«ԱՄՆ-ը վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և մենք այնտեղ կկատարենք աշխատանքը, մենք պատասխանատվություն ենք կրելու բոլոր չպայթած ռումբերն ու այլ զինատեսակները հեռացնելու համար, մենք կհավասարեցնենք տարածքը, կազատվենք ավերված շենքերից։ Մենք կստեղծենք տնտեսական զարգացում, որը կապահովի անսահմանափակ աշխատատեղեր և բնակարաններ տարածաշրջանի մարդկանց համար», - ասել է Թրամփը:
Այստեղ մեկ «աննշան» հարց կա. իսկ ի՞նչ հիմքերով է Թրամփը Գազայի հատվածը վերցնում ԱՄՆ-ի փաստացի վերահսկողության տակ, երբ այդ գոտին Պաղեստինինն է:
https://iravunk.com/sim/?p=304633&l=am/