«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը նախընտրական ծրագրով խոստանում է վերացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և վերականգնել «Հյուսիսային հոսք» գազատարը
Միջազգային
Գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը՝ պահանջելով վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և վերականգնել «Հյուսիսային հոսք» գազատարը։
Փաստաթղթում ներկայացված հիմնական առաջարկներն են.
Չեղարկել հակառուսական պատժամիջոցները;
Ուկրաինան դիտարկել որպես չեզոք պետություն՝ ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից դուրս;
Զարգացնել տնտեսական համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ
Վերագործարկել «Հյուսիսային հոսք» գազառարը:
Արգելել ԱՄՆ-ին հեռահար զենքեր տեղակայել Գերմանիայում։
Հարցումների համաձայն՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ներկայումս զիջում է միայն ՔԴՄ/ՔՍՄ-ին (22%՝ 29%-ի դիմաց)։ Սակայն ունի ցարկանիշի ալտիվ աճ` Թրամփի թիմի բաց աջակցության հաշվին:
https://iravunk.com/sim/?p=304536&l=am/