Պարզ դարձավ USAID-ի ճակատագիրը
Միջազգային
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գլխավոր շենքը, որը Իլոն Մասկի խոսքերով «լուծարման» գործընթաց է անցնում, փետրվարի 3-ին կփակվի, իսկ գործակալության աշխատակիցների մեծ մասը կաշխատի հեռակա կարգով։ Այս մասին հայտնում է The Washington Post-ի թղթակից Ջոն Հադսոնը՝ վկայակոչելով կազմակերպության աշխատակիցների ստացած նամակը, փոխանցում է Euromedia24-ը։
«Գործակալության կառավարման ցուցումով USAID կենտրոնակայանը Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի շենքում երկուշաբթի օրը՝ փետրվարի 3-ին, փակ կլինի աշխատակիցների համար», - ասվում է նամակում, որը լրագրողը հրապարակել է X-ում։
Նամակում նշվում է նաև, որ աշխատակիցները, որոնք սովորաբար գտնվում են գործակալության գլխավոր շենքում, «կաշխատեն հեռակա կարգով»:
Որոշ աշխատակիցներ, որոնց գործունեությունը անհրաժեշտ է շենքի շահագործման համար, կշարունակեն աշխատել ղեկավարության որոշմամբ:
https://iravunk.com/sim/?p=304516&l=am/